Սիգար
From Wikipedia, the free encyclopedia
Սիգար (իսպ.՝ cigarro), ծխախոտի տերևներից փաթաթված ծխագլան, որը կարելի է ծխել այն տեսքով, ինչպես որ այն կա։ Սիգար ծխելու հիմնական նպատակն՝ ծխախոտի բուրմունքից հաճույք ստանալը։
Ժամանակակից սիգարի անմիջական նախատեսակները՝ ծխախոտի տերևի առաջին փաթեթները կիրառվում էին Հարավային և Կենտրոնական Ամերիկայի բնակիչների կողմից եվրոպացիների ժամանումից շատ առաջ։ Առաջին սիգարները հանրաճանաչելիություն են սկսել ունենալ դեռ 18-րդ դարում՝ իսպանացի կոնկիստադորներից շրջանակներում, իսկ հարյուր տարի անց հայտնվել են նաև Եվրոպայում։ 1817 թվականին կուբայական ծխախոտի իսպանական մենաշնորհի չեղարկումից հետո կուբայական ծխախոտը տարածվել է ողջ աշխարհով։ Այսօր սիգարների հանրաճանաչ մարկաները արտադրվում են Կուբայում, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետությունում, Հոնդուրասում և Կարիբյան ավազանի այլ երկրներոխմ։ Եվրոպայում սիգարներ են արտադրվում Շվեյցարիայում, Իտալիայում և Իսպանիայի Կանարյան կղզիներում։