Սիդնի Չապլին (անգլ.՝ Sydney Chaplin; մարտի 16, 1885(1885-03-16)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 16, 1965(1965-04-16)[3][4], Նիս[5]), թատրոնի և կինոյի անգլիացի դերասան։ Սիդնին Չարլի Չապլինի ավագ եղբայրն է (խորթ հորից)։ Իր դերասանական կարիերան սկսել է 1905 թվականին աննշան դերով՝ Շերլոկ Հոլմս պիեսում։ 1929 թվականին, երբ արդեն նկարահանվել էր 36 ֆիլմում[6] և որպես կինոռեժիսոր նկարահանել 7 ֆիլմ[7], վերջնականապես հրաժեշտ է տվել կինոարվեստին և զբաղվել է ավիագնացությամբ (որոշ ժամանակ եղել է նաև իր աշխարհահռչակ եղբոր բիզնես մենեջերը)։

Արագ փաստեր Սիդնի Չապլին, Ի ծնե անուն՝ ...
Սիդնի Չապլին
Thumb
Ի ծնե անուն՝Սիդնի Ջոն Չապլին
Ծննդյան թիվ՝մարտի 16, 1885(1885-03-16)[1][2]
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝ապրիլի 16, 1965(1965-04-16)[3][4] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Նիս[5]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի և կինոյի դերասան
Կարիերա՝19051929 թթ.
IMDb։ID 0152260
http://sydchaplin.com/
Փակել

Անձնական կյանք

Սիդնի Չապլինն ամուսնացել է երկու անգամ։ Զավակներ չի ունեցել։ Մահացել է 80 տարեկան հասակում, եղբոր՝ Չարլիի ծննդյան տարելիցի օրը՝ 1965 թվականի ապրիլի 16-ին, ֆրանսիական Նիս քաղաքում, թաղվել Շվեյցարիայում՝ Կլարենս-Մոնտրյոյի գերեզմանատանը[8][9][10][11]։

Ընտրյալ ֆիլմագրություն

  • 1914 - Ֆետտիի գինետոնը/Fatty’s Wine Party - մատուցող
  • 1914 - Նրա նախապատմական անցյալը/His Prehistoric Past - ոստիկան
  • 1914 - Գոլֆիստ Գասլը/Gussle, the Golfer - Գասլ
  • 1915 - Սուզանավի ծովահենը/A Submarine Pirate - մատուցող
  • 1918 - Շան կյանք/A Dog’s Life - առևտրական
  • 1918 - Փոխառության տոմս/The Bond
  • 1918 - Ուսին - ա՛ռ/Shoulder Arms սերժանտ
  • 1922 - Աշխատավարձի օրը/Pay Day - բանվոր
  • 1923 - Ուխտավորը/The Pilgrim - գնացքի ուղեկցորդ
  • 1923- Նրա ժամանակավոր ամուսինը/Her Temporary Husband - Ջադդ
  • 1925 - Չարլիի մորաքույրը/Charley’s Aunt - Բաբս Բաբերլի
  • 1927 - Բախտ որսացողը/The Fortune Hunter - Նեթ Դանկան
  • 1927 - Պակասող օղակը/The Missing Link - Արթուր Ուելս

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.