From Wikipedia, the free encyclopedia
«Սիլքվուդ» (անգլ.՝ Silkwood), ամերիկյան ֆիլմ-դրամա, որի ռեժիսորն է Մայք Նիկոլսը։ Այն նկարահանվել է 1983 թվականին։ Ֆիլմի սյուժեում ընկած են իրական փաստեր Քարեն Սիլկվուդի կյանքից, ով մահացել է անհայտ պայմաններում, երբ հետաքննում էր «Kerr-McGee» արտադրամասի խախտումների գործը, ուր նա աշխատում էր[10]։
Սիլքվուդ անգլ.՝ Silkwood | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 1983 և ապրիլի 6, 1984[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայք Նիքոլս[5][1][2][…] |
Պրոդյուսեր | Michael Hausman? |
Սցենարի հեղինակ | Նորա Էֆրոն և Alice Arlen? |
Դերակատարներ | Մերիլ Սթրիփ[5][2][6][…], Կուրտ Ռասել[5][2][6][…], Շեր[2][6][7][…], Քրեյգ Թեոդոր Նելսոն[7][3][8], Ֆրեդ Ուորդ[7][3][8], Դայանա Սկարուիդ[7][3][8], Բրյուս ՄաքԳիլ[8], Ռոն Սիլվեր[7][8], Դևիդ Սթրեթհեյրն[7][8], Մայքլ Էմմեթ Ուոլշ[8], Ջեյմս Ռեբհորն[8], Էնթոնի Հիլդ[8], Ուիլ Պատոն[2][6][8], Գարի Գրաբս[8], Charles Hallahan?[8], Ջոզեֆ Սոմմեր[8], Բիլ Քոբս[9], Թես Հարփեր[9], Ջիմ Բիվեր[9], Քենթ Բրոդհերսթ[9], J. C. Quinn?[9], Ռեյ Բեյքեր և Մայքլ Բոնդ |
Օպերատոր | Միրոսլավ Օնդրժիչեկ |
Երաժշտություն | Ժորժ Դելերյու |
Մոնտաժ | Սեմ Օ Սթին |
Պատմվածքի վայր | Օկլահոմա |
Նկարահանման վայր | Նյու Մեքսիկո |
Կինոընկերություն | American Broadcasting Company |
Տևողություն | 131 րոպե և 129 րոպե |
Քարեն Սիլկվուդը վարում է հանգիստ, ոչ արտառոց կենսակերպ։ Նա օրերով տքնում է գործարանում, որտեղ վերամշակում են պլուտոնիում։ Երբեմն-երբեմն այցելում է իր երեք երեխաներին, ովքեր ապրում են այլ քաղաքում իր նախկին քաղաքացիական ամուսնու հետ։
Գործարանի ղեկավարությունը, ձգտելով ժամանակին կատարել պայմանագրով ստորագրված պարտավորությունները, ստիպում է աշխատակիցներին արտաժամյա աշխատել, անբարեխղճորեն չվերահսկելով նրանց ապահովությունը։ Մի քանի աշխատակիցներ, այդ թվում և Քարենը, ենթարկվում են ռադիոակտիվ ճառագայթման։ Այն բանից հետո, երբ Քարենը տեսնում է, որ միջուկային վառելիքի լուսանկարները ռետուշ են արված, իսկ բոլոր փաստաթղթերը ապահովության վերաբերյալ փոփոխված են, որոշում է դիմել տեղական արհեստակցական միությանը։
Նա մեկնում է Վաշինգտոն, որտեղ համապատասխան չինովնիկներին պատմում է գործարանում տեղի ունեցող զարտուղի գործերի մասին։ Այստեղ շատ է հետաքրքրում նրա պատմությունը, սակայն նրանք պահանջում են ներկայացնել խախտումների ապացույցները, որպեսզի կարողանան այն հրապարակել մամուլում։ Քարենը վերադառնում է աշխատանքի և, արհամարհելով գործընկերների և ղեկավարության սպառնալիքները, սկսում է հավաքել անհրաժեշտ նյութերը լրագրողների համար։ Նյու Յորք Թայմս թերթի լրագրողների հետ հանդիպման ճանապարհին Քարենը զոհվում է ավտովթարից։
Դերասան | Դեր |
---|---|
Մերիլ Սթրիփ | Քարեն Սիլկվուդ |
Կուրտ Ռասել | Դրյու Ստիվենս |
Քրեյգ Նելսոն | Ուինստոն |
Շեր | Դոլի Պելիկեր |
Դայանա Սկարուիդ | Անջելա |
Տեսս Հարփեր | Լինդա Դոուսոն |
Ֆրեդ Ուորդ | Մորգան |
Ռոն Սիլվեր | Փոլ Սթոուն |
Սյուդի Բոնդ | Թելմա Ռայս |
Դեվիդ Ստրետէյրն | Ուեսլի |
Ջիմ Բիվեր | գործարանի տնօրեն |
Առաջադրումների և մրցանակների ամբողջական ցանկը IMDB կայքում[11]։
Մրցանակ | Կատեգորիա | Անուն | Արդյունք |
---|---|---|---|
Օսկար | Լավագույն ռեժիսուրա | Մայք Նիկոլս | Առաջադրում |
Կնոջ լավագույն դեր | Մերիլ Սթրիփ | Առաջադրում | |
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր | Շեր | Առաջադրում | |
Լավագույն օրիգինալ սցենար | Նորա Էֆրոն, Էլիս Առլեն | Առաջադրում | |
Լավագույն մոնտաժ | Սեմ Օ’Ստին | Առաջադրում | |
Ոսկե գլոբուս | Լավագույն դրամատիկական ֆիլմ | Առաջադրում | |
Լավագույն ռեժիսուրա | Մայք Նիկոլս | Առաջադրում | |
Լավագույն դերասանուհի դրամայում | Մերիլ Սթրիփ | Առաջադրում | |
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր | Շեր | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Կուրտ Ռասել | Առաջադրում | |
BAFTA | Լավագույն դերասանուհի | Մերիլ Սթրիփ | Առաջադրում |
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր | Շեր | Առաջադրում | |
ԱՄՆ-ի սցենարիստների Գիլդիայի մրցանակ | Լավագույն օրիգինալ դրամա | Նորա Էֆրոն, Էլիս Առլեն | Առաջադրում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.