From Wikipedia, the free encyclopedia
Սիվցևի աղյուսակ, նախկին ԽՍՀՄ տարածքում ամենատարածված աղյուսակը, որն օգտագործվում է տեսողության սրությունը ստուգելու համար։ Աղյուսակն անվանվել է խորհրդային ակնաբան Դմիտրի Սիվցևի պատվին (1875-1940), որն աղյուսակը մշակել է 1925 թվականին[1]։
Այս աղյուսակը պարունակում է տպագիր տառերի տողեր (ընդհանուր 12 տող), ընդ որում, տառերի չափը վերևից ներքև տողից տող փոքրանում է։ Յուրաքանչյուր տողի ձախ կողմում նշված է այն հեռավորությունը (մետրերով), որից նորմալ տեսողություն ունեցող անձը պետք է տեսնի դրանք (վերևի շարքի համար՝ 50.0 մետր, ներքևի համար՝ 2,5 մ)։ Յուրաքանչյուր տողի աջ կողմում նշված է մեծությունը (պայմանական միավորներով)․ դա 5 մետր հեռավորությունից տառերը կարդալու տեսողության սրությունն է (0,1, եթե աչքը տեսնում է միայն վերևի շարքը, 2,0, եթե տեսնում է ներքևի շարքը)։ Տեսողությունը համարվում է նորմալ (1,0), երբ մարդը յուրաքանչյուր աչքով 5 մետր հեռավորությունից տեսնում է տասներորդ տողը։
Տառերի չափը որոշակի տողում հաշվարկելու համար (մոտ 1 միլիմետր սխալի դեպքում) անհրաժեշտ է, ըստ -ի մեծության, բաժանել 7 միլիմետր սանդղակով։ Այսպես, վերևի տողում տառերի չափը կլինի 70 միլիմետր (), իսկ ներքևում՝ 3,5 միլիմետր ():
Մեկ այլ հեռավորությունից տեսողության սրության ուսումնասիրության ժամանակ (0,1-ից պակաս, եթե մարդը 5 մետրից չի ճանաչում վերևի շարքի տառերը) հետազոտվող անձին մոտեցնում են աղյուսակին և յուրաքանչյուր 0,5 մետրից հետո հարցնում, մինչև նա ճիշտ կանվանի վերևի շարքի տառերը։ Տեսողության սրության չափը հաշվում են հետևյալ բանաձևով.
, որտեղ
Բայց ավելի նպատակահարմար է օգտագործել Պոլյակի օպտոտիպերը` 0,1-5 մետր հեռավորության վրա տեսողության սրությունը որոշելու համար։
Ակնաբանները, որպես կանոն, այս աղյուսակի հետ մեկտեղ օգտագործում են նաև Գոլովինի աղյուսակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.