Սկոշա
ծով / From Wikipedia, the free encyclopedia
Սկոշա[1], Սկոտյա[2], Սկոշա ծով[3], կամ Սկոտիյա ծով[3][4] (անգլ.՝ Scotia Sea), միջկղզային ծով Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում՝ Հարավային Գեորգիա կղզու, Հարավային Սանդվիչյան կղզիների և Հարավային Օրկնեյան կղզիների միջև[3]։ Դրա մեծ մասը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի սահմաններում, իսկ փոքր մասը՝ Հարավային օվկիանոսի սահմաններում։ Արևմուտքում Խաղաղ օվկիանոսը միացվում է Դրեյքի նեղուցի հետ։ Մակերեսը 1247 հազար կմ² է։ Առավելագույն խորությունը՝ 6022 մ։ Այն միջին խորությամբ աշխարհի ամենախոր ծովն է։
Արագ փաստեր Սկոշա, Տեսակ ...
Սկոշա | |
---|---|
Տեսակ | ծով |
Խորություն | 5840 մետր |
Մակերես | 900 000 կմ² |
Մասն է | Հարավային օվկիանոս և Հարավատլանտյան օվկիանոս |
Ավազանի երկիր | Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ |
Անվանված է | Scotia? |
Փակել
Մակերևութային ջրի միջին ջերմաստիճանը 6 °C-ից 1 °C է։ Աղիությունը մոտ 34 ‰: Ծովի վրա իշխում են արևմտյան ուժեղ քամիները, հաճախ են փոթորիկները։ Զարգացած է ձկնարդյունաբերությունը։