քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սումբատ Հարությունի Խաչատուրյանց (), Երևանի իններորդ քաղաքագլուխ[1]։
Սումբատ Հարությունի (Արտեմի) Խաչատուրյանց | |||
| |||
---|---|---|---|
1915-1917 | |||
Նախորդող | Հովհաննես Մելիք-Աղամալյան 1912 – 1914 | ||
Հաջորդող | Թադևոս Թոշյան 1917 – 1918 | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Սմբատ Խաչատուրյանցը 20-րդ դարի սկզբի հայ ականավոր քաղաքական և ռազմական գործիչներից էր՝ Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայությունում։ 20 տարի՝ 1894-1914 թվականները, ապրել ու աշխատել է Բաքվում։ Նա նշանակվել է Երևանի քաղաքագլուխ 1915 թվականի փետրվարին պաշտոնավարել շուրջ 3 տարի՝ 1917 թվականի դեկտեմբերը։ Դա պատմության համար մի ծանր ժամանակահատված էր, երբ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, ապա նաև՝ 1917 թվականի Փետրվարյան ու Հոկտեմբերյան հեղափոխությունները։ 1915 թվականին Երևանի քաղաքագլուխը Հովհաննես Թումանյանի ու Հովսեփ Խունունցի հետ այցելել էր Կովկասյան ճակատի հայ կամավորների դիրքեր։ Իր գործունեությունը շարունակել է նաև հետագայում, երբ Առաջին Հանրապետության տարիներին, երբ որպես հայկական կողմի պատվիրակ մասնակցել է հայ-վրացական բանակցություններին։ 1919 թվականին ընտրվել է Հայկական Խորհրդարանի պատգամավոր։ Ավելի ուշ՝ 1920 թվականին, Թիֆլիսում մասնակցել է Անդրկովկասի պետությունների համաժողովին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.