From Wikipedia, the free encyclopedia
Սյուզաննա Ստանիկ (ուկրաիներեն՝ Сюзанна Романівна Станік, սեպտեմբերի 27, 1954, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական գործիչ, դիվանագետ, իրավաբան, Իրավաբանական գիտությունների թեկնածու (2000)։
Սյուզաննա Ստանիկ | |
Կրթություն՝ | Լվովի համալսարան (1977) |
---|---|
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դատավոր |
Ծննդյան օր | սեպտեմբերի 27, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Պարգևներ |
Ուկրաինայի ընտանիքի և երիտասարդության հարցերի նախարար (1996-1997)[1][2], Ուկրաինայի արդարադատության նախարար (1997-2002)[3][4]։ Եվրոպայի խորհրդին կից Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ (2001-2003)[5][6]։ Շվեյցարիայի Համադաշնությունում արտակարգ և լիազոր դեսպան (2003-2004)[7][8]։ Ուկրաինայի Սահմանադրական դատարանի դատավոր[9][10]։ Ուկրաինայի վաստակավոր իրավաբան (1998)[11]։
Ծնվել է Լվովում։ 1977 թվականին գերազանցությամբ ավարտել է Լվովի Իվան Ֆրանկի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1990 թվականին Օդեսայի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978 թվականին։ 1978-2002 թվականներին զբաղեցրել է գործադիր իշխանության մարմինների պատասխանատու պաշտոններ նախ Լվովի մարզում, ապա Ուկրաինայի նախարարների կաբինետում։
2002 թվականի հունիսին նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի կոչում։
2004 թվականի մարտի 25-ին նշանակավել է Ուկրաինայի Սահմանադրական դատարանի դատավոր։
2002 թվականին ամուսնացել է լրագրող Վադիմ Դոլգանովի հետ։ Ունի մեկ որդի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.