հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Սյուզան Համլետի Մարգարյան (հոկտեմբերի 6, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2003)։
Սյուզան Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | 1961 հոկտեմբերի 6 Երևան Հայաստան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Հրաչյա Հարությունյան |
Պարգևներ |
Սյուզան Մարգարյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցում, զուգահեռ՝ դպրոցական գեղարվեստական դաստիարակության տան թատերական և երաժշտական բաժիններում։ Երգել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երգչախմբում, 1977 թվականից՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային նվագախմբում, 1978 թվականին առաջին անգամ բեմ է բարձրացել «Սերպանտին» նվագախմբի հետ։ 1979 թվականին ավարտել է Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը, 1984 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1980 թվականից երգել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, 1990 թվականից՝ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.