Սյուրեն ( ֆր.՝Suresnes), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտի Նանտերի շրջանում։ Փարիզի մերձակա արվարձաններից մեկն է։ Ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 9,3 կմ դեպի արեւմուտք և նրա հետ կապված է Տրանզիլիեն երկաթգծով, որը Դեֆանս թաղամասով հասցնում է Փարիզի Սեն Լազար կայարան, ինչպես նաև տրամվայի թիվ 2 գծով, որը տանում է մետրոյի Պորտ դը Վերսալ կայարան։ Ավտոմոբիլային հաղորդակցությունն իրականացվում է Սենի վրա գցված Սյորեն կամրջով, որով անցնող Լոնշամ ծառուղին տանում է դեպի Բուլոնյան անտառ Սյուրենում է գտնվում Ֆորտ Մոն Վալերիեն հուշարձանը, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների հիշատակին:։ Սյուրենը բնակչության առավել մեծ խտություն ունեցող բնակավայրերից մեկն է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում ։