![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/La_D%25C3%25A9fense_depuis_l%2527Arc_de_Triomphe_Janvier_2023.jpg/640px-La_D%25C3%25A9fense_depuis_l%2527Arc_de_Triomphe_Janvier_2023.jpg&w=640&q=50)
Դեֆանս
From Wikipedia, the free encyclopedia
Դեֆանս (ֆր.՝ La Défense), բնակելի և բիզնես թաղամաս Փարիզի արվարձանում՝ Օ-դը-Սեն թաղամասում։ Եվրոպայի գործարար ամենամեծ կենտրոնն է[1]։ Այն անվանում են նաև « Փարիզի Մանհեթեն»։ Դեֆանսում ապրում է 20.000 մարդ, և ամեն օր աշխատանքի է գալիս 150.000 ծառայող 1.500 կազմակերպություններում ու ընկերություններում աշխատելու համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/La_D%C3%A9fense_depuis_l%27Arc_de_Triomphe_Janvier_2023.jpg/640px-La_D%C3%A9fense_depuis_l%27Arc_de_Triomphe_Janvier_2023.jpg)
Թաղամասի կառուցումը սկսվել է 1955 թվականին։ Գրասենյակային առաջին կենտրոնը բացվել է 1958 թվականին։ Այժմ Դեֆանսում գտնվում են տարբեր բանկերի, ապահովագրական ընկերությունների գրասենյակային շենքերը։ Առավել տպավորիչ են Areva, Manhattan, Gan, CNIT շենքերը։ Դեֆանսի ամենահայտնի կառույցը Դեֆանսի մեծ կամարն է՝ Հաղթանակի կամարի ժամանակակից տարբերակը։