From Wikipedia, the free encyclopedia
Սոուլ (անգլ.՝ soul - հոգի), երաժշտության հայտնի ժանր, աֆրո-ամերիկյան ծագմամբ, առաջացել է ԱՄՆ-ի հարավային շրջաններում 1950-ական թվականներին։ Բնորոշ է զգացմունքայնությունը, զմայլվածությունը, փոքր-ինչ հուզավառվածությունը, հոգեկան վոկալային ոճը գալիս է ավանդական հոգևոր օրհներգներից և ավետարաններից, ինչպես նաև ջազային, վոկալային իմպրովիզացիայից։
Սոուլ | |
---|---|
Ոճային հիմքեր | ռիթմ-ն-բլյուզ, գոսպել |
Մշակութային հիմքեր | ռիթմ-ն-բլյուզ |
Ծագման ժամանակ | 1955 |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Ենթաժանրեր | |
հյուսիսային սոուլ, հարավային սոուլ, դետրոիտ սոուլ, մեմֆիս սոուլ, նյու-օրլեանյան սոուլ, չիկագո սոուլ, ֆիլադելֆյան սոուլ, փսիխոդելիկ սոուլ, կապուտաչյա սոուլ, բրիտանական սոուլ, ժամանակակից սոուլ, Quiet storm | |
Հարակից ժանրեր | |
սուլ-բլյուզ, սոուլ-ջազ, քանթրի-սոուլ, նեո-սոուլ |
Երաժշտական քննադատները գտնում են, որ սոուլի ամենավաղ վառ օրինակը «I’ve Got a Woman» երգն է, որը ձայնագրվել է 1945 թվականի նոյեմբերի 18-ին Ատլանտայում, Ռեյ Չարլզի կողմից։ Վաղ շրջանի սոուլի մյուս ձայնագրություններից են՝ Ջեյմս Բրաունի «Please Please Please» և Ռեյ Չարլզի «Georgia on My Mind» երգերը։
1960-ական թվականներին սոուլը ավելի քան հայտնի է դառնում։ Այդ ժամանակ բլյուզը և ռիթմ-էնդ-բլյուզը լինելով փոխ առնված և հարմարեցված ռոքնռոլի և բլյուզ-ռոքի սպիտակ կատարողներին, ընկալվում են արդեն միջռասային ժանրում, իսկ աֆրո-ամերիկացիները սկսում են բացահայտել իրենց սոուլ երաժշտության միջոցով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.