From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Գևորգի նեղուց (անգլ.՝ St George's Channel, վալլիերեն՝ Sianel San Siôr, իռլանդերեն՝ Muir Bhreatan[1]), Ատլանտյան օվկիանոսի Իռլանդական և Կելտական ծովերը միմյանց կապող նեղուց[2]։ Երկարությունը 154 կիլոմետր է, լայնությունը՝ 75 կմ, առավելագույն խորությունը՝ 82 մետր։
Սուրբ Գևորգի նեղուց | |
---|---|
Տեսակ | նեղուց |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Անվանված է | Սուրբ Գևորգ |
Պատմականորեն Սուրբ Գևորգի նեղուց անվանումը փոփոխակի գործածվել է "Իռլանդական ծով" կամ "Իռլանդական նեղուց" անվանումների հետ մեկտեղ՝ նշելու համար Իռլանդիայից արևմուտք և Ուելսից արևելք ընկած ջրային տարածքները[3][4]։
Նեղուցի անվանումն առնչվում է XIV դարում գրի առնված մի ավանդազրույցի, ըստ որի՝ սուրբ Գևորրգը Բյուզանդիայից ճամփորդել է Հռոմեական Բրիտանիա և այդ ժամանակ հատել է նեղուցը[5], որը հետագայում կոչվել է նրա անունով։
Սուրբ Գևորգի անունով նեղուցն առաջին անգամ հիշատակվել է 1578 թվականին[6] անգլիացի ծովագնաց Մարտին Ֆրոբիշերի երկրորդ ճանապարհորդության հաշվետվությունում։
Նեղուցի ջրերի մաքրությունն ու կերի առատությունն այստեղ են գրավում օվկիանոսային խոշոր կենդանիների՝ դելֆինների, հսկա շնաձկների, ծովային խոզերի:Հանդիպում են նաև ծովային կրիաներ, ծովակատուներ, օմարներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.