Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան - Հայաստանի պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հուլիսի 6-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և «Մարտական խաչ» շքանշանի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Արագ փաստեր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Երկիր ...
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հուլիսի 26, 1993 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան | ||||
Կրտսեր պարգև | Պատվո շքանշան | ||||
Order of Mesrop Mashtots Վիքիպահեստում |
Փակել