Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը, դասվում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է 5-րդ դարում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։ Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար[1]։ 1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնի շենքը։
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի | |
---|---|
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին 20-րդ դարի սկզբներին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Երևան, Կենտրոն համայնք, ներկայիս Մոսկվա Կինոթատորնի տեղում |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված 1931 թ. սովետական իշխանությունների կողմից |
Անվանված | Feast of Saints Peter and Paul? |
Ճարտարապետական տիպ | Ուշ միջնադարյան անգմբեթ բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
Կառուցման ավարտ | 6-րդ դար |
Փակված է | 1931 |
Saint Peter and Paul church, Yerevan Վիքիպահեստում |
Փակել