Սուրբ Վալենտինի օր
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր, տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496 թվականին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969 թվականին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Սուրբ Վալենտինի օր | |
---|---|
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | Փետրվարի 14 |
Անվանված է | Սուրբ Վալենտին |
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սուրբ Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար[1]։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սուրբ Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։