Արևմտյան աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան աշխարհ, հայտնի նաև որպես Արևմուտք և Occident (լատիներեն՝ occidens "արևամուտ, Արևմուտք"; ի հակադրություն Արևելքին), տերմինը վերաբերում է տարբեր ազգերին կախված կոնտեքստից։ Չկա ոչ մի համաձայնեցված սահմանում, թե ինչ ընդհանրություն ունեն այս բոլոր ազգերը[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևմուտք (այլ կիրառումներ)
Արևմուտք անվանումը տրվում է Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի արդյունաբերապես զարգացած պետություններին։ Դրանք զարգանում են ժողովրդավարության և շուկայական տնտեսության սկզբունքներով և համարվում են արդի աշխարհի ժողովրդավարական արժեքների ստեղծման կենտրոն։ Այդ պետություններում էապես բարձրացել է քաղաքացիների կենսամակարդակը, որի շնորհիվ նրանք դարձել են արդի քաղաքակրթության առաջատարը։ Սոցիալիստական պետությունների ստեղծումից, հատկապես Երկրորդ աշխարհամարտից հետո՝ սառը պատերազմի շրջանում, շրջանառության մեջ են դրվում Արևելք-Արևմուտք հետագայում նաև ՝ Հյուսիս-Հարավ հակասությունները։