From Wikipedia, the free encyclopedia
Սուրեն Գուրգենի Հարությունյան (սեպտեմբերի 5, 1939[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 1, 2019, Մոսկվա, Ռուսաստան), հայ քաղաքական և կուսակցական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1980)։ Տեղեկատվության տեխնոլոգիաների (միջազգային հարաբերություններ) բնագավառի դոկտոր (1989)։
Սուրեն Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1939[1][2] |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | մարտի 1, 2019 (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1960)[1] և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (1980) |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու[2] (1980) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Աշխատավայր | ԽՄԿԿ և ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1][2] |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 5-ին։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնականանասնաբույժի որակավորմամբ։ 1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ 1967-1970 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, 1970-1978 թվականներին՝ ՀամԼԵԿԵՄ կենտկոմի քարտուղար։ 1978-1986 թվականներին աշխատել է ԽՄԿԿ կենտկոմի ապարատում, 1986-1988 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1988-1990 թվականներին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ 1991-1999 թվականներին աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում, 1999-2003 թվականներին եղել է՝ ՀՀ դեսպան Բելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.