վեպ From Wikipedia, the free encyclopedia
Սպանություն գոլֆի դաշտում, Ագաթա Քրիստիի դետեկտիվ երրորդ վեպը՝ գրված 1923 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է ԱՄՆ-ում «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից[1] և նույն թվականին էլ Բրիտանիայում «The Bodley Head» հրատարակչության կողմից[2]։ Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին[3]։ Վեպը Էրքյուլ Պուարոյի շարքից է՝ կապիտան Հասթինգսի մասնակցությամբ։
Սպանություն գոլֆի դաշտում անգլերեն՝ The Murder on the Links | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Խորհրդավոր ախոյանը |
Հաջորդ | Պուարոն վարում է հետաքննությունը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Bodley Head |
Հրատարակման տարեթիվ | 1923 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/58866 |
Վեպը սկսվում է նրանով, որ Փարիզ-Կալե գնացքում Հասթինգսը ծանոթանում է մի երիտասարդ կնոջ հետ, որին անհույս սիրահարվում է։ Նրա անունը Դալսի Դյուվին է (մականունը՝ Սինդերելա)։ Իր «Ժենեվյեվա» առանձնատանը սպանվում է օլիգարխ Պոլ Ռենոն, որը լինում էր լատինամերիկյան երկու պետություններում՝ Չիլի և Արգենտինա։ Մահվանից մեկ օր առաջ նա նամակ էր ուղարկել լեգենդար հետախույզ Էրքյուլ Պուարոյին՝ խնդրելով, որ նա այցելի իր առանձնատուն։ Պուարոն չի հասցնում. գիշերը պարոն Ռենոյի և նրա կնոջ վրա հարձակվում են երկու անծանոթներ։ Տիկին Ռենոյին կապում են, իսկ ամուսնուն՝ տանում։ Ավելի ուշ նրա դին գտնում են գոլֆի դեռ անավարտ խաղադաշտում։ Պուարոն պարզում է, որ մահվանից երկու շաբաթ առաջ Ռենոն փոխել է կտակը։ Նոր կտակի համաձայն՝ նա իր ամբողջ ունեցվածքը ժառանգություն է թողել կնոջը և գործնականում ոչինչ չի թողել իր որդուն։
Սպանության տեղում հայտնաբերվում է սպանվածի ժամացույցը, որը, չնայած ջարդված լինելուն, շարունակում էր աշխատել և առաջ էր ընկել ուղիղ երկու ժամով։ Պուարոյի գլխում շատ հարցեր են ծագում. մասնավորապես նրան զարմացնում է այն, որ ծառայողները ոչինչ չեն լսել, որ մարմինը թողել են այնտեղ, որտեղից շատ հեշտ է գտնել, և ժամացույցն էլ առաջ է ընկել։
Ժամանակը հաշվվում է ոչ թե ժամերով, այլ՝ սրտի զարկերով։ - Ագաթա Քրիստի, 《Սպանություն գոլֆի խաղադաշտում》 |
Կինը սպասել չի կարող,մեկընդմիշտ հիշեք դա։ - Ագաթա Քրիստի《Սօանություն գոլֆի խաղադաշտում》 |
Սերն այնպիսի բան է, որ դժվար է խուսափել։ - Ագաթա Քրիստի,《Սպանություն գոլֆի խաղադաշտում》 |
Վեպն ընկած է բրիտանական «Պուարո» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի եզրափակիչ 3-րդ դրվագի հիմքում։ Էրքյուլ Պուարոյի դերը կատարում է Դևիդ Սուշեն[4]։ Ֆիլմի սյուժեն տարբերվում է վեպից, մասնավորապես.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.