Սպառողական վարքագիծ
From Wikipedia, the free encyclopedia
Սպառողական վարքագիծ, տնտեսագիտական տեսություն, որն ուսումնասիրում է, թե որտեղ, ինչու և ինչպես են մարդիկ գնում կամ չգնում որևէ ապրանք կամ ծառայություն։ Այն հանդիսանում է հոգեբանության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության և այլ գիտությունների ուսումնասիրության առարկան։ Սպառողի վարքագիծն ունի բացառապես անհատական բնույթ։ Յուրաքանչյուր գնորդ առաջնորդվում է իր հակումներով, մոդայի նկատմամբ վերաբերմունքով, ապրանքի ձևավորմամբ և այլ սուբյեկտիվ նախասիրություններով։ Ինչպես նշվեց, սպառողական վարքագծի տեսության էությունն այն է, որ այն ցույց է տալիս, թե սպառողները ինչպիսի վերաբերմունք են դրսևորում շուկայում շուկայում իրենց անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որի ուսումնասիրությունը թույլ է տալիս պարզաբանել, թե ինչպես է ձևավորվում մարդկանց շուկայական պահանջարկը։ Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ բազմազան պահանջմունքներ ունեն տարբեր ապրանքների և ծառայությունների նկատմամբ, շուկայում նրանց՝ ընտրություն կատարելու հնարավորություննները որոշվում են որոշակի գործոնների հիման վրա, որոնցից կարող են լինել.
- սպառողի դրամական եկամտի մեծությունը
- սպրանքների և ծառայությունների գնի մակարդակները
- շուկայում միմյանց փոխարինող կամ փոխլրացնող ապրանքերի առկայություը
- սպառողի նախասիրություններն ու նախապատվությունները
- ունեցած եկամտով առավելագույն օգտակարությամբ ապրանքների խմբաքանակին ձեռքբերման ձգտումը
- ապրանքների և ծառայությունների ունեցած սահմանային օգտակարության աստիճանը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |