![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/White_Tower_of_Thessaloniki_%25282007-06-15%2529.jpg/640px-White_Tower_of_Thessaloniki_%25282007-06-15%2529.jpg&w=640&q=50)
Սպիտակ աշտարակ (Սալոնիկ)
From Wikipedia, the free encyclopedia
Սալոնիկի Սպիտակ աշտարակ (հուն․՝ Λευκός Πύργος), ճարտարապետական հուշարձան և թանգարան, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում[1][2] :
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/White_Tower_of_Thessaloniki_%282007-06-15%29.jpg/640px-White_Tower_of_Thessaloniki_%282007-06-15%29.jpg)
Չնայած նրան, որ աշտարակը կոչվում է «սպիտակ», այն ունի գոմեշի կաշվի գույն։ Սպիտակ աշտարակը գտնվում է Սալոնիկի Հաղթանակի փողոցի վրա՝ Եգեյան ծովի Թերմայկոս ծոցի վրա։ Աշտարակի ներսում գործում է բյուզանդական թանգարան[3]։ Սպիտակ աշտարակը համարվում է Սալոնիկի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Աշտարակից ոչ հեռու գտնվում է «Մակեդոնիա Պալաս» հյուրանոցը։
Սալոնիկի Սպիտակ աշտարակը թուրքերի կողմից կառուցվել է, որպես պաշտպանական ամրություն։ Սկզբնական շրջանում այն եղել է տխրահռչակ բանտ և մի վայր, որտեղ կատարվել են զանգվածային մահապատիժներ։ Այն բանից հետո, երբ Սալոնիկն անցավ Հունաստանի տիրապետության տակ «արյունոտ աշտարակը» կոչվեց «սպիտակ աշտարակ»։ Ներկայումս այն համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշը, որը խորհրդանշում է Մակեդոնիա երկրամասի ինքնիշխանությունը։