From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ երշիկ, վայսվուրստ (լեհ.՝ Kiełbasa biała, գերմ.՝ Weißwurst), նրբերշիկի տեսակ խաշելու համար։ Սովորաբար պատրաստվում է հորթի մսից, խոզի ճարպից և համեմունքներից։ Քանի որ պատրաստման ժամանակ չի օգտագործվում նատրիումի նիտրիտ, ուստի այն ունի բաց մոխրասպիտակավուն գույն։
Ենթատեսակ | եփած երշիկ և հորթի մսից պատրաստված ճաշատեսակ |
---|---|
Առաջացման երկիր | Բավարիա և Greater Poland |
Հիմնական | veal? |
Weisswurst Վիքիպահեստում |
Գերմանիայում կա այդ երշիկի մի քանի տեսակ։ Ամենահայտնիները մյունխենական, սիլեզիական և համբուրգյան սպիտակ երշիկներն են։
Սիլեզիական սպիտակ երշիկը սովորաբար պատրաստում են դեկտեմբերին։ Այն ուտում են Սուրբ Ծնունդին և Ամանորին։ Երշիկը բաղկացած է հորթի մսից և խոզի ճարպից, որոնք մանրացնում են և ավելացնում համեմունքներ, սառույց, կիտրոն ու սպիտակ գինի։ Խճողակը լցնում են խոզի աղիքների մեջ և մի քանի վայրկյան եփում են։ Պատրաստի երշիկը տաքացնում են ջրի մեջ և չեն թողնում, որպեսզի ջուրը սկսի եռալ կամ եփում են յուղի մեջ։ Սիլեզիական խոհանոցի սովորության համաձայն՝ այն մատուցում են թթված կաղամբի և կարտոֆիլի խյուսի հետ, քաղցր մանանեխի հետ մատուցվում է նաև «Տունկե» սոուսը, որը պատրաստված է մանր փշրված անուշահացից (գերմ.՝ Lebkuchen), այն եփում են արգանակի մեջ, որն էլ պատրաստված ծխեցրած մսից, նեխուրից, վայրի գազարից և ավելացվում է մուգ գարեջուր։ Սոուսի մեջ ավելացվում է չամիչ և նուշ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սպիտակ երշիկ կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.