From Wikipedia, the free encyclopedia
«Սպիտակ ժապավեն» (գերմ.՝ Das weiße Band, ֆիլմի ենթավերնագիր՝ «Գերմանական պատմություն երեխաների մասին» գերմ.՝ Eine deutsche Kindergeschichte), սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմ, ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի էքզիստենցիալ առակը, որը պատմում է Գերմանիայի հյուսիսում գտնվող մի խուլ գյուղում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կատարվող հանելուկային իրադրությունների մասին[19]։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» և «Օսկարի» երկու անվանակարգերի։
Գերմանիա, 1913 թվական։ Մի միանգամայն բարեկեցիկ գերմանական գյուղակում արտաքուստ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր։ Բայց մի անգամ այդ «արջի անկյունում» սկսում են տեղի ունենալ չարագործություններ, հանելուկային իրադարձություններ, ինչպես օրինակ բռնություն՝ գործադրված մտավոր հետամնաց երեխայի վրա։ Կասկածներն ընկնում են երեխաների վրա, որոնք մեծանում էին տեղի քահանայի խիստ դաստիարակության տակ և որոնք դեռ փոքր հասակից կրում էին սպիտակ ժապավենից պատրաստված թևկապներ՝ «որպես մաքրության ու անմեղության խորհրդանիշեր, որի արդյունքում նրանց հոգում՝ որպես բողոքի նշան, ծնվում է սուտը, չարիքը, ձգտումը դեպի բռնություն»[20]
Երիտասարդ գյուղական ուսուցիչը փորձում է հասկանալ կատարվածը, բայց գյուղի գրեթե բոլոր բնակիչների հետևում ինչ-որ գաղտնի, մութ բան կա, և ոչ ոք չի ուզում, որ դրանք ջրի երես դուրս գան։ Գրեթե յուրաքանչյուր հերոս երկու կողմ ունի. մեկը արտաքին, սովորական ու «պարկեշտ», իսկ մյուսը՝ ներքին, ինչ-որ գաղտնիքով կամ ոչ բարեվայելուչ արարքով ծանրացած։
Ֆիլմի սյուժեն մնում է անավարտ և ավարտվում է Առաջին Համաշխարհային պատերազմի սկսվելով։ Ընդ որում, հանցագործների անուններն ի վերջո չի բացահայտվում։
Դերակատար | Դեր |
---|---|
Քրիստիան Ֆրիդել | գյուղական ուսուցիչ |
Էրնստ Յակոբի | դպրոցի ուսուցիչ (ձայն կադրից դուրս) |
Բուրգհարտ Կլաուսներ | պաստոր |
Լեոնի Բենեշ | Եվա |
Ուլրիխ Տուկուր | Բարոն |
Ուրսինա Լարդի | Բարոնեսա |
Ֆիոն Մուտերտ | Զիգի |
Միքաել Կրանց | տնային ուսուցիչ |
Շտեֆի Կյուներտ | պաստորի կինը |
Մարիա-Վիկտորիա Դրագուս | Կլառա |
Լեոնարդ Պրոկսաուֆ | Մարտին |
Լևին Հենինգ | Ադոլֆ |
Յոհաննա Բուսե | Մարգարետ |
Տիբո Սերյե | Գուստավ |
Յոզեֆ Բիրբիխլեր | կալվածքի կառավարիչը |
Գաբրիելա Մարիա Շմայդե | կալվածքի կառավարչի կինը |
Յանինա Ֆաունց | Էռնա |
Էննո Թրեբս | Գեորգ |
Թեո Թրեբս | Ֆերդինանդ |
Ռայներ Բոկ | Բժիշկ |
Սյուզաննա Լոտար | մանկաբարձուհի |
Էդի Գրալ | Կարլի |
Բրանկո Սամարովսկի | Ֆերմեր |
Կլաուս Մանպեն | ֆերմեր (ձայնը) |
Բիրգիտ Մինիխմայր | Ֆրիդա |
Կայ-Պետեր Մալինա | Կառլ |
Քրիստինա Կնեպեկ | Էլզա |
Ստեֆանի Ամարել | Սոֆի |
Աարոն Դենքել | Կուրտի |
Դեթլև Բուք | Եվայի հայրը |
Աննե-Կատրին Գումմիխ | Եվայի մայրը |
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 21-ին 62-րդ Կաննի փառատոնում, որտեղ այն արժանացավ գլխավոր մրցանակի և կինոմամուլի դրական գնահատականի[21]։ Տարվա վերջում ֆիլմը մի շարք մրցանակներ ստացավ. Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի ու ռեժիսուրայի համար, «Ոսկե գլոբուս» լավագույն օտարալեզու ֆիլմի համար և ուրիշներ։ Դիտարկելով 21-րդ դարի առաջին տասնամյակի արդյունքները, համաշխարհային կինոքննադատները «Սպիտակ ժապավեն»-ը ներառել են 2000-ականների լավագույն ֆիլմերի ցանկում[22]։
Կաննի ժյուրին՝ Իզաբել Հուպների գլխավորությամբ, ով Հանեկեի «Դաշնակահարուհին» ֆիլմում խաղացել է իր լավագույն դերը, ֆիլմին շնորհեց «Ոսկե արմավենու ճյուղ»։ Այլ կինոքննադատների շարքում ժյուրիի ընտրությունը կանխատեսել էր Անդրեյ Պլախովը, ով «Սպիտակ ժապավենը» նկարագրել էր, որպես «չոր, կիսով չափ կադրից դուրս գտնվող ձայնով պատմված ֆիլմ, որում, սակայն, այն, ինչը ցուցադրված է հիացնում է իր խորությամբ, հանելուկայինությամբ, դերասանների աննկարագրելի խաղով՝ ներառյալ փոքր երեխաները»[23]։
Կառուցվածքով ու թեմատիկայով «Սպիտակ ժապավենը» հիշեցնում է Հանեկեի նախորդ ֆիլմը՝ «Գաղտնին», բայց մեկ ընտանիքի մասնավոր կյանքի փոխարեն ռեժիսորի օբյեկտիվում այս անգամ հայտնվել է մի ամբողջ ժողովուրդ[24]։ Հանեկեն նորից նկարում է անձի ինքնության վրա համընդհանուր գերիշխանության համակարգը և մարդկային բռնության շրջապտույտի վերաբերյալ ոչ հուսադրող եզրահանգումների է գալիս[25]։ Կինմատոգրաֆիայի սառը միագույնությունը հիշեցնում է Ավգուստ Շանդերի լուսանկարները[26]։ Սպիտակ ժապավենները լրացուցիչ իմաստ են ստանում իրենց վրա վերցնելով հրեաների գետտոներում կիրառվող աստղավոր թևկապների սիմվոլիկ իմաստը[26]։ Ինչպես «Գաղտնին» ֆիլմում այստեղ ևս ֆիլմը կիսատ է ընդհատվում խորհրդանշելով կյանքի անավարտությունը։
Ռեժիսորը բռնության թեման առավել գլոբալ մասշտաբներով է շարունակում[27]։ Սյուժեն աստիճանաբար է զարգանում և հռետորական հարցեր է դնում[28]։ Գլխավոր խնդիրը դրվում է նոր սերնդի երեխաների մոտ բռնության աստիճանաբար ձևավորման մեջ[27]
Ֆիլմը միանգամից արժանացավ համաշխարհային կինոքննադատների հավանությանն ու բարձր գնահատականին։ Քննադատները հատկապես առանձնացրեցին հիանալի օպերատորական ու ռեժիսորական աշխատանքը, նուրբ երկխոսությունները, բայց միևնույն ժամանակ համարեցին միատոն ու անավարտ[28].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.