From Wikipedia, the free encyclopedia
Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնա (գերմ.՝ Svetozar Boroević von Bojna, դեկտեմբերի 13, 1856[1][2], Mečenčani - մայիսի 23, 1920 կամ ապրիլի 4, 1920[3], Կլագենֆուրտ, Ավստրիա[3]), Առաջին համաշխարհային պատերազմի հրամանատար, Ավստրո-Հունգարիայի գեներալ-ֆելդմարշալ։
Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1856[1][2] |
Ծննդավայր | Mečenčani |
Մահացել է | մայիսի 23, 1920 (63 տարեկան) կամ ապրիլի 4, 1920[3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Կլագենֆուրտ, Ավստրիա[3] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Թերեզային ռազմական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Svetozar Boroëvić von Bojna Վիքիպահեստում |
Սվետոզար Բորոևիչը ծնվել է Ումետիչ գյուղում, մի բնակավայրում, որը կրել է Վոյնա Կրաինա (Պատերազմական սահման) բարձր անունը։ Ապագա ֆելդմարշալի հայրը եղել է գրանիչար (սերբերի ու խորվաթների ռազմական սահմանի հիմնական բնակչությանը տրվող անվանում) օբեր-լեյտենանտ Ադամ Բորոևիչը, մայրը ծնունդով եղել է Կովարբաշիչից։ Սվետոզարի ծնողները պատկանել են ուղղափառ խորվաթների սակավաթիվ ու քիչ հայտնի ճյուղին[4][5][6][7][8][9]։ Սվետոզարը սովորել է Լիբենաուի կադետային հետևակային դպրոցում։ 1875 թվականի մայիսի 1-ին դարձել է լեյտենանտ։ Ծառայել է Գրացի հունգարական հետևակային 52-րդ գնդում։ 1878 թվականին մասնակցել է Բոսնիայի և Հերցեգովինայի օկուպացման ծրագրին։ Աչքի է ընկել Սարաևոյի գրավման ժամանակ։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է խաչով։ 1880 թվականին դարձել է օբեր-լեյտենանտ և ավարտել է Վիեննայի ռազմական ակադեմիան։ Գլխավոր շտաբի անդամ է եղել։ 1883 թվականին ծառայել է հետևակային 63-րդ բրիգադում։ 1887-1891 թվականներին դասավանդել է Թերեզիանայի ռազմական ակադեմիայում։ 1892 թվականին ստացել է մայորի կոչում։ 18-րդ, 19-րդ և 27-րդ հետևակային դիվիզիաների շտաբի պետ է եղել։
1899 թվականին ամուսնացել է գնդապետ Ֆրիդրիխ ֆոն Ռոսների դստեր` Լեոնտինայի հետ։ Նրանք ունեցել են որդի` Ֆրիդրիխ (Ֆրից) անունով, ով այդպես է անվանակոչվել ի պատիվ մորական պապի։ 1904 թվականից Սվետոզար Բորոևիչը եղել է Խորվաթական թագավորական դոմոբրանության 12-րդ գնդի հրամանատարը։ 1912 թվականից ստանձնել է բանակային 6-րդ կորպուսի հրամանատարությունը։ Հետագայում դարձել է հետևակի գեներալ։
Որպես կորպուսի ղեկավար Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնան պատերազմի մեջ է մտել Մորից Աուֆենբերգի 4-րդ բանակի կազմում։ Կորպուսի ղեկավար է եղել Գալիցիական ճակատամարտում։ 1914 թվականի սեպտեմբերին գեներալ Ռուդոլֆ Բրուդերմանին փոխարինել է 3-րդ բանակի ղեկավարի պաշտոնում, որը ջախջախվել էր Գալիցիական ճակատամարտում։ Հոկտեմբերին Ռադկո-Դմիտրիևի ռուսական բանակին ստիպել է նահանջել` վերացնելով Պերեմիշլի պաշարումը։ Շուտով, սակայն, ռուսական նոր հարվածի հետևանքով ստիպված է եղել նահանջել։
1914 թվականի աշնանը և 1915 թվականի ձմռանը պաշտպանել է Կարպատների միջանցքը ռուսական 8-րդ բանակից (հրամանատար` գեներալ Ալեքսեյ Բրուսիլով)։ Բրուսիլովին հաջողվել է գրավել Դուկելի և Լուպկովսկի լենանցքները, բայց առաջ շարժվել չի հաջողվել։ 1915 թվականի գարնանը` Գորլիցկու ճեղքումից հետո, մասնակցել է ընդհանուր հարձակմանը` գրավելով Պերեմիշլը։
1915 թվականի հունիսին, երբ Իտալիան պատերազմի մեջ մտավ կենտրոնական տերությունների դեմ, Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնան տեղափոխվել է իտալական ճակատ։ Նա նշանակվել է 5-րդ բանակի հրամանատար։ Հետ է մղել իրենց գերազանցող իտալական ուժերի հարձակումները։ 1917 թվականից բանակի Բորոևիչ խմբի հրամանատարն է եղել, որը բաղկացած էր Իզոնցոյի 1-ին, 2-րդ բանակներից։ 1918 թվականի փետրվարի 1-ին դարձել է ֆելդմարշալ։ Էրցհերցոգ Եվգենիին փոխարինել է իտալական ճակատի զորքերի հրամանատարի պաշտոնում։
Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո ցանկացել է ստանալ Սերբիայի, Խորվաթիայի և Սլովենիայի թագավորության քաղաքացիություն, ուր մտել էին խորվաթական զորքերը, բայց թագավորության կառավարությունը իրավունք չտվեց նրան այնտեղ հաստատվել։
Սվետոզար Բոյնան մահացել է 1920 թվականին Կլագենֆուրտ քաղաքում ինսուլտից։ Թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։
1916 թվականին Բորոևիչին շնորհվել է Զագրեբ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.