Ավստրո-Հունգարական կայսրություն

From Wikipedia, the free encyclopedia

Ավստրո-Հունգարական կայսրություն
Remove ads

Ավստրո-Հունգարական կայսրություն (գերմաներեն՝ Österreich-Ungarn, պաշտոնապես 1868 թվականի նոյեմբերի 14-ից՝ - Die im Reichsrat vertretenen Königreiche und Länder und die Länder der heiligen ungarischen Stephanskrone (Ռեյխսրատում ներկայացված թագավորություններն ու հողերը, ինչպես նաև Սուրբ Ստեֆանի հունգարական թագի հողերը), ոչ պաշտոնական լրիվ անունը, գերմաներեն՝ Österreichisch-Ungarische Monarchie (Ավստրո-Հունգարական միապետություն), հունգարերեն՝ Osztrák-Magyar Monarchia, չեխերեն՝ Rakousko-Uhersko), երկ-միասնական և բազմազգ կայսրություն Կենտրոնական Եվրոպայում։ Գոյություն է ունեցել 1867 թվականից մինչև 1918 թվականը, երբ պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում։ Կայսրությունը կազմավորվել է 1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնագրի հիման վրա, որը հաստատվեց Հունգարիայի խորհրդարանի կողմից 1867 թվականի մարտի 30-ին։ Ավստրո-Հունգարիան բաղկացած էր երկու միապետություններից (Ավստրիա և Հունգարիա) և մեկ ինքնավար շրջանից` Խորվաթիա-Սլովենիա թագավորություն, որը գտնվում էր Հունգարիայի թագավորության ներքո։ Այն ղեկավարում էին Հաբսբուրգները, որոնք Հաբսբուրգների տոհմի վերջին միապետներն էին։ Համաձայն բարեփոխումների` Ավստրիան և Հունգարիան ունեին հավասար իրավունքներ, որպես երկրներ։ Համաձայնագրի համաձայն՝ արտաքին հարաբերությունները և ռազմական ուժերը ղեկավարում էին միասին, իսկ մնացած կառավարական պաշտոնները բաժանվեցին երկու երկրների միջև։

Ավստրիայի պատմություն
Thumb

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Ավստրո-Հունգարիան բազմազգ կայսրություն էր և համարվում էր այդ ժամանակների գերտերություններից մեկը։ Տարածքով երկրորդն էր Եվրոպայում Ռուսական կայսրությունից հետո և երրորդ ամենաշատ բնակեցված երկիրը (Ռուսաստանից և Գերմանական կայսրությունից հետո)։ Կայսրությունը ուներ չորրորդ խոշորագույն մեքենաշինությունը աշխարհում` ԱՄՆ-ից, Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից հետո[1]։

1878 թվականից Բոսնիան և Հերցեգովինան ընկան կայսրության ռազմական և քաղաքական ենթակայության տակ[2], իսկ 1908 թվականին բռնակցվեց կայսրությանը, ինչի արդյունքում ծագեց Բոսնիական ճգնաժամը մյուս տերությունների հետ[3]։ Բացի այդ, Ավստրո-Հունգարիային անցավ Նովի Պազարի Սանջակը[4]։ Բոսնիայի միացումը նաև ստիպեց ճանաչել Իսլամը որպես Բոսնիայի հիմնական կրոն[5]։

Ավստրո-Հունգարիան մտնում էր Կենտրոնական ուժերի դաշինքի մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն գրեթե ռազմական տեսանկյունից կործանվել էր, երբ կնքվեց Վիլլա Գյուստի զինադադարը 1918 թվականի նոյեմբերի 3-ին։ Հունգարիայի թագավորությունը և Ավստրիայի առաջին հանրապետությունը դարձան կայսրության իրավահաջորդ, բացի այդ, շատ սլավոնական երկրներ անկախացան, այդ թվում՝ Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունը, Լեհաստանի երկրորդ հանրապետությունը և Հարավսլավիայի թագավորությունը, ինչպես նաև շատ տարածքներ անցան հաղթանակած կողմ Ռումինիային։

Remove ads

Կազմվածք և անվանում

Thumb
Ֆրանց Ժոզեֆ I: (1885)

Կայսրության պաշտոնական լրիվ անվանումն էր Ռեյխսրատում ներկայացված թագավորություններն ու հողերը, ինչպես նաև Սուրբ Ստեֆանի հունգարական թագի հողեր։

Գերմաներեն` Die im Reichsrat vertretenen Königreiche und Länder und die Länder der Heiligen Ungarischen Stephanskrone

Հունգարերեն` A Birodalmi Tanácsban képviselt királyságok és országok és a Magyar Szent Korona országai

Հաբսբուրգ միապետը կառավարում էր Ավստրիայի կայսրությունը և Հունգարիայի թագավորը` Հունգարիայի թագավորությունը ("Սուրբ Ստեֆանի հունգարական թագի հողեր" կամ Տրանսիլվանիա)։ Յուրաքանչյուրը լիովին անկախ էր, բացառությամբ մի քանի միասնական կառույների (հիմնականում արտաքին հարաբերություններ և պաշտպանություն։

Որոշ տարածքներ, ինչպիսիք են Լեհական Գալիսիան և Խորվաթիան ունեին ինքնավարության կարգավիճակ, յուրաքանչյուրը սեփական կառավարությամբ։

Ավստրիայի և Հունգարիայի տարբերությունն այն էր, որ նրանց բնակչությունը ուներ տարբեր քաղաքացիություն, որևէ մեկը կարող էր լինել Ավստրիայի կամ Հունգարիայի քաղաքացի, բայց երբեք երկուսը միասին[6][7]։ Սա նաև նշանակում էր քաղաքացիները ունեին ավստրիական կամ հունգարական անձնագրեր[8][9]։ Իսկ Խորվաթիա-Սլովենիա-Դալմաթիայի թագավորության քաղաքացիները ունեին իրենց սեփական անձնագրերը։ Այս անձնագրերում գրվում էր խորվաթերեն և ֆրանսերեն լեզուներով[10]։ Հայտնի չէ, թե ինչ անձնագրեր են օգտագործել Բոսնիա-Հերցեգովինայում։

Հունգարիայի թագավորությունը միշտ ունեցել է սեփական խորհրդարանը, իսկ Ավստրիայի կայսրությունը ստեղծեց իր խորհրդարանը 1804 թվականին[11]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads