ռուս խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ստանիսլավ Սերգեևիչ Գովորուխին (ռուս.՝ Станислав Сергеевич Говорухин, մարտի 29, 1936[1][2], Բերեզնիկի, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - հունիսի 14, 2018[4][5][2], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Բարվիխա, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, հրապարակախոս, գեղանկարիչ, քաղաքական և հասարակական գործիչ։ Ուկրաինական ԽՍՀ-ի արվեստների վաստակավոր գործիչ (1986թ.), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2006)[6], Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[7]։ 2005 թվականից եղել է «Միասնական Ռուսաստան» քաղաքական կուսակցության անդամ[8][9], 2011 թվականին նշված կուսակցության կողմից ընտրվել է պետդումայի պատգամավոր և եղել պետդումայի մշակութային հարցերի գծով նախագահ[10]։
Ստանիսլավ Գովորուխինը ծնվել է Սվերդլովսկի մարզի Բերեզնիկի քաղաքում (ներկայումս Պերմի երկրամաս)։ Հայրը` դոնի կազակներից էր և մահացել է Սիբիրում` 1938 թվականին, իսկ մայրը` դերձակուհի էր։ Ծնողները ամուսնալուծվել էին մինչ Ստանիսլավի ծնվելը։ Նրան և ավագ քրոջը` Ինեսային, մեծացրել էր մայրը[11]։
1958 թվականին Ստանիսլավ Գովորուխինը ավարտել է Կազանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը և շուրջ մեկ տարի աշխատել է որպես երկրաբան։ 1959-1961 թվականներին որպես ռեժիսորի օգնական և խմբագիր, աշխատել է Կազանի հեռուստաստուդիայում[12]։ 1966 թվականին[13][14] ավարտել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական ֆակուլտետը։ Նրա դիպլոմային աշխատանքը «Մորաքույր Կատյան» կինոնկարն էր։ Մինչև 1987 թվականն աշխատել է Օդեսայի կինոստուդիայում[12], իսկ 1987 թվականից մինչև 1993 թվականը` «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորներից էր։ 1987 թվականին հանդիսացել է միջազգային «Ոսկե Դյուկ» կինոփառատոնի հիմնադիրն ու նախագահը[12][13]։ Նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական և հրապարակախոսական կինոնկարներ։ Խաղարկային կինոյում նրա ամենահայտնի ֆիլմերից են «Ուղղահայաց» (1967թ.), «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (1979թ.), «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները» (1981թ.), «Տաս նեգրիկները» (1987թ.), «Վորոշիլովյան հրաձիգը» (1999թ.), «Օրհնեցեք կնոջը» (2003թ.), «Ուղևորուհին» (2009թ.), «Հիասքանչ ժամանակաշրջանի ավարտը» (2015թ.) և այլ կինոնկարներ։
Ստանիսլավ Գովորուխինը գրել է շուրջ քսան ֆիլմի սցենար, որոնցից են «Մաքսանենգություն» (1974թ.), «20-րդ դարի ծովահենները» (1979թ.), «Ներխուժում» (1980թ.), «Կապիտան Գրանտի որոնումները» (1985թ.) և այլ ֆիլմեր։ Խաղացել է ոչ քիչ հիշարժան դերեր։ Հասարակական մեծ արձագանք են ստացել Ստանիսլավ Գովորուխինի «Այդպես ապրել չի կարելի» (1990)[15] և «Ռուսաստանը, որը մենք կորցրել ենք» (1992թ.) վավերագրական կինոնկարները։
2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ստանիսլավ Գովորուխինը ղեկավարել է Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը։ Հրատարակել է գրքեր։ Նրա նախասիրություններից է նաև գեղանկարչությունը։ Գովորուխինի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներ են անցկացվել 1998 թվականին Կինոյի տանը, 2006 թվականին՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանային-ցուցահանդեսային համալիրում՝ «Զուրաբ Ծերեթելու արվեստների պատկերասրահում», 2011 թվականի փետրվարին՝ Կիևում։ 2001 թվականին Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի սրահում անցկացվել է նկարչի «Խորհրդարանական արձակուրդներ» (ռուս.՝ «Парламентские каникулы») ցուցահանդեսը, 2006 թվականին անցկացվել է ցուցահանդես՝ նվիրված նկարչի յոթանասունամյակին, 2011 թվականին՝ նրա ութսունամյակին[16][17][18][19][20]։
Ստանիսլավ Գովորուխինը մահացել է 2018 թվականի հունիսի 14-ին[21] Բարվիխա առողջարանում, երկարատև հիվանդությունից հետո[22][23]։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ստանիսլավ Գովորուխինի առաջին կինը թատրոնի դերասանուհի և մանկավարժ Յունոնա Կարևան էր, ում հետ նա ամուսնացել էր 1961 թվականին։ Նրանց որդին ռեժիսոր Սերգեյ Գովորուխինն (1961-2011) է։ Երկրորդ անգամ Ստանիսլավ Գովորուխինը ամուսնացել է 1966 թվականին՝ Գալինա Գովորուխինայի (ծնվել է 1948 թվականին) հետ, ով աշխատել է Օդեսայի կինոստուդիայում որպես մոնտաժող[16][24][25][26]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Ներդրում |
---|---|---|---|
1964 | Դեղատան աշխատակցուհին | Аптекарша | ռեժիսոր |
1967 | Ուղղահայաց | Вертикаль | ռեժիսոր |
1968 | Հրեշտակի օրը | День ангела | ռեժիսոր |
1969 | Սպիտակ պայթյուն | Белый взрыв | ռեժիսոր, սցենարիստ |
1972 | Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները | Жизнь и удивительные приключения Робинзона Крузо | ռեժիսոր |
1974 | Մաքսանենգություն | Контрабанда | ռեժիսոր, սցենարիստ |
1977 | «Նադեժդա»-յի քամին | Ветер «Надежды» | ռեժիսոր, սցենարիստ |
1978 | Հեղափոխության մարշալը | Маршал революции | դերասան (Ալեքսանդր Կուտեպով) |
1979 | Հանդիպման վայրը փոխել չի կարելի | Место встречи изменить нельзя | ռեժիսոր |
1979 | 20-րդ դարի ծովահենները | Пираты XX века | սցենարիստ |
1980 | Ներխուժում | Вторжение | սցենարիստ |
1981 | Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները | Приключения Тома Сойера и Гекльберри Финна | ռեժիսոր, սցենարիստ |
1982 | Բատերֆլյայի վերադարձը | Возвращение Баттерфляй | դերասան (Միխայիլ Պավլիկ) |
1983 | Գումարտակի հրամանատարները | Комбаты | դերասան (գեներալ-մայոր) |
1983 | Գորշ քարերի միջև | Среди серых камней | դերասան (հայր) |
1985 | Կապիտան Գրանտի որոնումները | В поисках капитана Гранта | ռեժիսոր, սցենարիստ |
1986 | Մադամ Վոնգի գաղտնիքները | Тайны мадам Вонг | սցենարիստ |
1987 | Տաս նեգրիկները | Десять негритят | ռեժիսոր, սցենարիստ |
1987 | Ասսա | Асса | դերասան (Կրիմով) |
1988 | Շամպայնի ցայտերը | Брызги шампанского | ռեժիսոր, սցենարիստ |
1989 | Երկակի էքսպոզիցիա (Մարգարետ Բուրկ-Ուայթ) | Margaret Bourke-White (Двойная экспозиция) | դերասան (Գերման Անդրեևիչ) |
1990 | Շան որդիները | Сукины дети | դերասան (գրող Սերգեյ Պոպով) |
1990 | Այդպես ապրել չի կարելի | Так жить нельзя | ռեժիսոր, սցենարիստ |
1991 | Եվ վերադառնում է քամին... | И возвращается ветер... | դերասան (Սերգեյ Գերասիմով) |
1992 | Անկոր, կրկին անկոր | Анкор, ещё анкор! | դերասան (դիվիզիայի հրամանատար) |
1992 | Կա-կա-դու | Ка-ка-ду | դերասան (պարագլուխ) |
1992 | Ռուսաստանը, որը մենք կորցրել ենք | Россия, которую мы потеряли | ռեժիսոր, սցենարիստ |
1992 | Ալեքսանդր Սոլժենիցին | Александр Солженицын | ռեժիսոր |
1994 | Մեծ կրիմինալ հեղափոխություն | Великая криминальная революция | ռեժիսոր, սցենարիստ |
1994 | Մերձմոսկովյան երեկոներ | Подмосковные вечера | սցենարիստ |
1995 | Սև շղարշ | Чёрная вуаль | սցենարիստ |
1995 | Գիր և ղուշ | Орёл и решка | դերասան (Զոսիմա Պետրովիչ) |
1996 | Վաղուց մոռացված տարիների քնքուշ ընկեր | Милый друг давно забытых лет... | դերասան (Միխայիլ Պետրովիչ) |
1997 | Պատերազմն ավարտված է. Մոռացեք | Война окончена. Забудьте... | դերասան (կամեո) |
1999 | Վորոշիլովյան հրաձիգը | Ворошиловский стрелок | ռեժիսոր, սցենարիստ |
2000 | Ռուսական ապստամբություն | Русский бунт | սցենարիստ |
2001 | Թոմ Սոյեր | Том Сойер | ռեժիսոր |
2002 | Կանացի տրամաբանություն | Женская логика | դերասան (Անդրեյ Ստրելցով) |
2002 | Կանացի տրամաբանություն 2 | Женская логика 2 | դերասան (Անդրեյ Ստրելցով) |
2003 | Կանացի տրամաբանություն 3 | Женская логика 3 | դերասան (Անդրեյ Ստրելցով) |
2003 | Փոքրիկ լորդի ուրախություններն ու թախիծները | Радости и печали маленького лорда | դերասան (կոմս) |
2003 | Օրհնեցեք կնոջը | Благословите женщину | ռեժիսոր, դերասան (դիվիզիայի հրամանատար) |
2004 | Կանացի տրամաբանություն 4 | Женская логика 4 | դերասան (Անդրեյ Ստրելցով) |
2004 | Շախմատիստը | Шахматист | ռեժիսոր |
2005 | Ոչ միայն հացիվ | Не хлебом единым | ռեժիսոր, դերասան (նախարար) |
2005 | 9-րդ վաշտ | 9 рота | դերասան (գնդի հրամանատար) |
2006 | Կանացի տրամաբանություն 5 | Женская логика 5 | դերասան (Անդրեյ Ստրելցով) |
2007 | Արտիստուհին | Артистка | ռեժիսոր |
2007 | Մեկնաբանները | Репортёры | դերասան (հյուր 1) |
2008 | Ուղևորուհին | Пассажирка | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (ռուսական հյուպատոս) |
2008 | 41-ի հունիսին | В июне 41-го | սցենարիստ |
2010 | Jazz ոճի մեջ | В стиле jazz | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2010 | Սեր - գազար 3 | Любовь-морковь 3 | դերասան (գեներալ) |
2013 | Weekend | Weekend | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2014 | Առաջին դասարանցու մոր օրագիրը | Дневник мамы первоклассника | պրոդյուսեր |
2014 | Մութ սենյակի գաղտնիքը | Тайна тёмной комнаты | պրոդյուսեր |
2015 | Հիասքանչ ժամանակաշրջանի ավարտը | Конец прекрасной эпохи | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2016 | Տրվում է տուն` բոլոր անհարմարություններով | Сдается дом со всеми неудобствами | պրոդյուսեր |
2016 | Վտանգավոր արձակուրդներ | Опасные каникулы | պրոդյուսեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.