From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանոս Գյուվեր Ագոնց (Ամիրա Գրիգորի Ագոնց, նոյեմբերի 20, 1740[1][2][3], Գեորգեն, Principality of Transylvania, Հունգարիայի թագավորություն[1][2] - հունվարի 24, 1824[3], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2]), հայագետ, աշխարհագրագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1799 թվականից՝ աբբահայր։
Ստեփանոս Ագոնց | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1740[1][2][3] Գեորգեն, Principality of Transylvania, Հունգարիայի թագավորություն[1][2] |
Մահացել է | հունվարի 24, 1824[3] (83 տարեկան) Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2] |
Բնակության վայր(եր) | Տրանսիլվանիա |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, հայագետ, քահանա, աստվածաբան, արվեստագետ և արքեպիսկոպոս |
Stephan Agontz Kiuver Վիքիպահեստում |
Ստեփանոս Ագոնցը ծնվել է 1740 թվականի նոյեմբերի 20-ին, Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում։ Ուսանել է Սուրբ Ղազար վանքի դպրոցում։ Տիրապետել է մի քանի հին և նոր լեզուների, դասավանդել հայոց լեզու, ճարտասան, արվեստ, աշխարհագրություն, աստվածաբանություն։ 1763 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1785-1790 թվականներին եղել է աբբահայր Ստեփաննոս Մելքոնյանի աթոռակալը։ 1790-1800 թվականներին դասավանդել և քարոզել է Տրանսիլվանիայի հայկական գաղութներում։ 1800 թվականին եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր։ Ագոնցը, Նապոլեոն I հետ բանակցելով, կարողացել է պահպանել հայկական միաբանությունը, և կայսեր 1810]թվականի օգոստոսի 17-ի հրովարտակով այն ճանաչվել է գիտական հաստատություն՝ «Հայկական ճեմարան» անվանումով։
Կրոնաբարոյախոսական և գիտական երկերի հեղինակ։ Աշխարհագրական աշխատություններում պաշտպանել է Կոպեռնիկոսի արևակենտրոն ուսմունքը և համեմատական երկրագիտության սկզբունքները։ Գրել է պատմաաշխարհագրական ճարտասանական, կրոնաբարոյախոսական երկեր։ «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» տասնմեկ հատորանոց (հ. 1, 5, 6-ը գրել է Ղ. Ինճիճյանը) երկում արժեքավոր տեղեկություններ են տրվում աշխարհի բազմաթիվ երկրների և ժողովուրդների աշխարհագրության, պատմության, սովորույթների, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.