հայ արձակագիր, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Եղիայի Ալաջաջյան (հունվարի 3, 1924[1][2], Հալեպ, Սիրիա[2] - դեկտեմբերի 23, 2010, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։
Ստեփան Ալաջաջյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1924[1][2] |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 2010 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Սիրիայի Երկրորդ Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1951)[2] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն[2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Աշխատավայր | Խորհրդային գրականություն, ՀԳՄ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Պարգևներ | |
Ստեփան Ալաջաջյան Վիքիդարանում |
Ծնվել է Հալեպում, Սիրիա։ 1946 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան|Հայաստան։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, 1957 թվականին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1957-1963 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ 1966-1967 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975 թվականներին՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980 թվականից աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։
Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։ Պարսկերեն թարգմանվել և 1973 թվականին Թեհրանում լույս է տեսել նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը։ Գրական մամուլում ռուսերեն տպագրվել են նաև նրա «Մադլենն ապրում է Փարիզում» և «Անառագաստ նավակներ» վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, բուլղարերեն, էստոներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով։ Անգլերենից և ֆրանսերենից թարգմանել է Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Հերբերտ Ուելսի, Ժան Պոլ Սարտրի և այլոց գործերը։ «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» և «Հայ մատենագիրներ» շարքերը։
Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից` Հենրիկ Մալյան) «Հայֆիլմ» կինոստուդիան 1980 թվականին նկարահանել է «Կտոր մը երկինք» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարը[3]։
1992 թվականից բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղ հրատարակել է «Առագաստ» գրական պարբերաթերթը։ 2008 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով[4]։ Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010 թվականի դեկտեմբերի 23-ին[5]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.