Հենրիկ Մալյան
հայ կինոռեժիսոր, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հենրիկ Սուրենի Մալյան (սեպտեմբերի 30, 1925[1], Թելավ, Թիֆլիսի նահանգ[1] - մարտի 14, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։ Պետական մրցանակի դափնեկիր։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալյան (այլ կիրառումներ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը։
Remove ads
Կենսագրություն
Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավիում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում[2]։ 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ 1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ[2]։ 1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։
1982 թվականից դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր[3]։ 1971–1988 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1975–1988 թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ[4]։
1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։ Եղել է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը[5]։
Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։
Remove ads
Պարգևներ և կոչումներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1975)
- «Պատվո նշան» շքանշան
- Երկրորդ մրցանակ Համամիութենական կինոփառատոնում «Եռանկյունի» ֆիլմի համար (1968, Լենինգրադ)
- «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակ, առաջին աստիճանի դիպլոմ Անդրկովկասի և Ուկրաինայի կինոփառատոնում Եռանկյունի ֆիլմի համար (1968)
- Սան Ռեմոյի հեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում մրցանակ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի համար (1976, Իտալիա)
- Գլխավոր մրցանակ Համամիութենական կինոփառատոնում Նահապետ ֆիլմի համար (1978, Երևան)
- Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար՝ «Կտոր մը Երկինք» ֆիլմի համար (1981, Վիլնյուս)[6]
Remove ads
Գրականություն
- Մաթոսյան Ռ., Հենրիկ Մալյան, Երևան, 1980։
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Սցենարիստ
Remove ads
Երկեր
- Հենրիկ Մալեան. «Երկխոսություն երրորդի համար. հուշերի գիրք», խմբագիր՝ Հրաչուհի Տատուրյան, (առաջին հրատ. Երևան, «Նաիրի», 1997 թվական, երկրորդը - 2010 թվական)
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads