From Wikipedia, the free encyclopedia
Ստեֆանի Մորգան Մայեր (անգլ.՝ Stephenie Morgan Meyer, դեկտեմբերի 24, 1973[1][2][3][…], Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2][4]), ամերիկացի գրող, ով հայտնի է դարձել «Մթնշաղ» վիպաշարի շնորհիվ։ Վաճառվել է գրքերի ավելի քան 85 միլիոն պատճեն, թարգմանվել է 37 լեզուներով[5]։
Ստեֆանի Մայեր Stephenie Meyer | |
---|---|
Ծննդյան անուն | Ստեֆանի Մորգան Մայեր |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1973[1][2][3][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Հարթֆորդ (Կոնեկտիկուտ), Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, գործարար, կինոսցենարիստ և ձեռնարկատեր |
Լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան (1997) և Chaparral High School? |
Ստեղծագործական շրջան | 2005 - այժմ |
Ժանրեր | ֆենթեզի, սիրավեպ, սյուրռեալիզմ-ավանտյուրիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մթնշաղ և The Host? |
Ներշնչվել է
| |
Կայք | stepheniemeyer.com |
Stephenie Meyer Վիքիպահեստում |
Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 24-ին Հարթֆորդում՝ Կոնեկտիկուտի շրջանում։ Մանկությունը անցկացրել է Ֆինիկսում իր երկու քույրերի և երեք եղբայրների հետ։ Ապագա ամուսնուն՝ Քրիստիանին, հանդիպել է դեռևս դեռահասության շրջանում և ամուսնացել է 1994 թվականին[6]։
1995 թվականին ավարտել է Բրիգման Յանգի անվան համալսարանը՝ ստանալով անգլերենի մասնագետի բակալավրի կոչում։ Սովորելու տարիներին եռանդուն կերպով կարդացել է տարբեր գրքեր։
Ասում են՝ 2003 թվականի հունիսի 2-ին նա երազում երկու սիրահարների է տեսել, ովքեր նստած էին մի կոճղի վրա։ Պատանի վամպիրը, չնայած անկեղծ զգացմունքներին, ցանկանում է խմել իր սիրելիի արյունը[6][7]։ 29 տարեկան տնային տնտեսուհին և երեք որդիների մայրը սկսում է գրառել իր գաղափարները, իսկ 3 ամսից ավարտում է 500 էջանոց վեպը։ Մի քանի անհաջող փորձերից հետո պայմանագիր է կնքում «Լիթլ, Բրաուն և Կոկ» ընկերության հետ երեք գիրք հրատարակելու համար։ Դրա շնորհիվ նա 750 հազար դոլարի շահույթ է ստանում։
Վեպը, որը ավելի շատ ուշադրություն է գրավում դեռահասների շրջանում, ԱՄՆ-ում հրատարակվել է 2005 թվականին և մեծ հաջողություն է ունեցել, գրավել է հինգերորդ հորիզոնականը ազգային բեսթսլերների ցանկում։ Հաջորդ տարիների ընթացքում հրատարակում է «Նորալաուսին» (2006), «Խավարում» (2007), «Լուսաբաց» (2008) վեպերը։
Բոլոր գրքերում անփոփոխ է մնում Բելլա Սվոնի դերը։ Բացի այդ գրողը որոշում է նկարագրել մի շարք իրադարձություններ կապված Բելլայի սիրելիի՝ վամպիր Էդվարդ Կալլենի հհետ։
2008 թվականի մայիսին հրատարակում է արդեն ավագ սերնդի համար՝ «Հյուրը» վեպը, ըստ որի՝ Երկրի վրա մարտնչում են «գիտակցության մակաբույծներ»-ը՝ հոգիներ, որոնք չունեն սեփական մարմինը։ Մայերը ծրագրել է այդ վեպի երկու շարունակությունները գրել՝ «Հոգի» և «Փնտրող»
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | ISBN |
2005 | Մթնշաղ | Twilight | ISBN 0-316-16017-2 |
2006 | Նորալուսին | New Moon | ISBN 0-316-16019-9 |
2007 | Խավարում | Eclipse | ISBN 978-0-316-16020-9 |
2008 | Լուսաբաց | Breaking Dawn | ISBN 0-316-06792-X |
2008 | Հյուրը | The Host | ISBN 0-316-16017-2 |
2009 | Երկրի դժոխք | Prom Nights from Hell | ISBN 978-5-17-063199-5 |
2010 | Բրի Տաների կարճաժամկետ երկրորդ կյանքը | The Short Second Life of Bree Tanner | ISBN 978-5-17-068736-7 |
2011[9] | Պաշտոնական ուղեկցող | Twilight Saga Official Guide | |
(ծրագրել է) | Հոգին | The Soul | . |
(ծրագրել է) | Փնտրողը | The Seeker |
Ստեֆանի Մայերի ստեղծագործությունը մեծ արձագանք ունեցավ դեռահասների շրջանում․ գիրքը վաճառվեց միլիոնավոր օրիկնակներով։ Մի քանի հեղինակներ քննադատում են Մայերին՝ ասելով, որ նրա գրելու ընդունակությունները փոքր են ու քիչ, և տեքստը հաճախ իմաստ չի ունենում։ Ամենանշանավոր քննադատությունը արել է ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նրա աշխատանքը նմանեցնում է անգլիացի Ջոան Ռոուլինգի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.