Ստրեպտոկոկներ

From Wikipedia, the free encyclopedia

Ստրեպտոկոկներ

Ստրեպտոկոկեր (streptococcus, հունարեն՝ στρεπτός — շղթայված, հյուսված, ցանցավոր և հունարեն՝ κόκκος — սերմեր), գնդաձև, անշարժ բակտերիաների ցեղ։

Ստրեպտոկոկներ
Դասակարգում
Թագավորություն Bacillati
Տիպ/Բաժին Bacillota
Դաս Bacilli
Կարգ Lactobacillales
Ընտանիք Streptococcaceae
Ցեղ Ստրեպտոկոկներ (Streptococcus)
Rosenbach, 1884

Սպորներ չեն առաջացնում, տրամագիծը 0,6-1 մկմ է։ Բազմանում են բջիջը մեկ հարթությամբ կիսվելով և տարբեր երկարության շղթաներ են առաջացնում։ Լավ զարգանում են մսապեպտոնային սննդամիջավայրում, խմորում են շաքարներն ու սպիրտը։ Հանդիպում են հողում, բույսերի, մարդու և կենդանիների մաշկի վրա։ Որոշ տեսակներ ունեն գործնական նշանակություն․ օրինակ՝ streptococcus lactis-ը խմորում է կաթնաշաքարը և օգտագործվում է կաթնաթթվային սննդամթերքներ (մածուն, կեֆիր ևն) պատրաստելու համար։ Առանձին ախտածին ստրեպտոկոկեր անգինա, կարմիր քամի և այլ հիվանդությունների հարուցիչներ են։ Կարող են առաջացնել նաև արյան հեմոլիզ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 155
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրեպտոկոկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրեպտոկոկներ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.