From Wikipedia, the free encyclopedia
Ստրկության վերացման օր (անգլ.՝ Juneteenth - հունիս և տասնինը բառերի հապավում)[1], հայտնի է նաև որպես Ազատության օր[2][3], Ազատագրման օր[4], կամ էմանսիպացիայի օր[5],Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրուկների ազատագրման հիշատակման տոն է։ Ծագել է Տեխասում, այն այժմ նշվում է ամեն տարի հունիսի 19- ին Միացյալ Նահանգներում, տարբեր պաշտոնական ճանաչումներով։
Ստրկության վերացման օր | |
---|---|
Տեսակ | ԱՄՆ դաշնային տոներ |
Ենթադաս | Ազատագրման օր |
Ամսաթիվ | Հունիսի 19 |
Տոնվում է | ԱՄՆ |
Հաստատված | հունիսի 19, 1865 |
Տոնական կերակուր | Կարմիր թավշյա տորթ |
Անվանված է | Հունիսի 19 |
Ի հիշատակ | Գորդոն Գրեյնջերի համար 3 հրաման և abolition of slavery? |
Դաշնային բանակի գեներալ Գորդոն Գրեյնջերը 1865 թվականի հունիսի 19 -ին Գալվեստոնում դաշնային հրաման է արձակել, ըստ որի Տեխասի բոլոր ստրուկները հայտարարվել են ազատ[6]։ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի ազատագրման հռչակագիրը Գորդոն Գրեյնջերի հրամանից գրեթե երկուսուկես տարի առաջ է պաշտոնապես արգելել ստրկությունը Տեխասում և հարավի այլ նահանգներում։ Հռչակագրի կատարումը հիմնականում կախված է եղել միության ուժերի առաջխաղացումից։ Տեխասը, ստրկատիրական նահանգներից ամենահեռավորն է եղել, ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, այնտեղ եղել է միության փոքրաթիվ զորք։ Այսպիսով, մինչև Գրեյնջերի հայտարարությունը, հրամանի կատարումը դանդաղ և անհետևողական է ընթացել[6]։ Թեև հունիսի 19-ը սովորաբար նշում է ստրկության ավարտի օր Միացյալ Նահանգներում, բայց այն օրինական է եղել և կիրառվել է միայն Միության երկու սահմանամերձ նահանգներում՝ Դելավերում ևԿենտուկիում, մինչև որ նույն տարվա դեկտեմբերին Սահմանադրության տասներեքերորդ փոփոխությունըն վավերացրել է ստրկության վերացումը ողջ երկրում[7][8][9]։
Օրը սկսել են տոնել 1866 թվականից, առաջին անգամ Տեխասի եկեղեցական համայնքի հանդիպումների ժամանակ։ Հետագայում տարածվել է ողջ հարավում, իսկ 1920-1930-ական թվականներին հաճախ անցկացվել է որպես սննդի փառատոն։ 1960-ականներին՝ քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ այն մթագնել էր քաղաքացիական իրավունքների պայքարով, բայց նորից հայտնվել է 1970-ականներին՝ շեշտը դնելով աֆրոամերիկացիների ազատության և արվեստի վրա[10]։ 21-րդ դարում Ստրկության վերացման օր նշվում է ԱՄՆ խոշոր քաղաքներում։ Հունիսի 19-ը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ազգային տոն ճանաչվելու համար ակտիվիստները քարոզարշավ են իրականացրել։ Ըստ Կոնգրեսի հետազոտական ծառայության՝ Հավայան կղզիները, Հյուսիսային և Հարավային Դակոտաները միակ նահանգներն են, որոնք չեն ճանաչում տոնը[11]։
2021 թվականի հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից ներկայացված օրինագիծ՝ Ազատագրման օրը դաշնային տոն դարձնելու մասին[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.