Ստրկություն մարդկային
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Ստրկություն մարդկային (անգլ.՝ Of Human Bondage), անգլիացի գրող, արձակագիր Վիլյամ Սոմերսեթ Մոեմի հայտնի վեպերից մեկը՝ գրված 1915 թվականին[1]։ Մոեմը սկզբնապես մտադրված էր իր վեպը անվանել՝ «Beauty from Ashes», սակայն կանգ առավ Սպինոզայի՝ մարդկային ստրկությանը վերաբերվող բարոյագիտական պոստուլատի վերնագրի վրա (լատին․՝ De servitute humana)[2]: Համաձայն ամերիկյան «Ժամանակակից գրադարան» հրատարակչության՝ «Ստրկություն մարդկային» վեպը 20-րդ դարի 100 լավագույն անգլիալեզու վեպերի շարքում 66-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Ստրկություն մարդկային անգլ.՝ Of Human Bondage | |
---|---|
Հեղինակ | Վիլյամ Սոմերսեթ Մոեմ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1915 |
Նկարագրում է | Փարիզ, Լոնդոն և Քենթ |
Հրատարակման տարեթիվ | 1915 |
OCLC | 343641 |
Վիքիքաղվածք | Ստրկություն մարդկային |
Of Human Bondage Վիքիպահեստում |
Վեպում նկարագրված է 1876 թվականին ծնված անգլիացի բժիշկ Ֆիլիպ Քերրիի կյանքը՝ վաղ մանկությունից մինչև 30 տարեկան հասակը[3]։ Անցնելով դժվարությունների միջոցով՝ հերոսը հաջողությունների է հասնում՝ չնայած ի ծնե հաշմանդամությանը. նա կաղում էր։ Հերոսի գործողությունները ուղեկցվում են կյանքի իմաստի և իր կոչումը գտնելու բազմաթիվ փորձերով։