Սև
From Wikipedia, the free encyclopedia
Սև, ամենամուգ գույնը, լույսի բացակայության կամ ամբողջական կլանման արդյունքը։ Այն սպիտակի հակառակն է, որը լույսի սպեկտրի գույների ընդհանրությունն է[1]։ CMYK գունային մոդելում հիմնական գույներից մեկն է՝ երկնագույնի, դեղինի, մանուշակագույնի հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև (այլ կիրառումներ)
Սև | |
---|---|
Գունային կոորդինատներ | |
Hex եռյակ | #000000 |
sRGBB (r, g, b) | (0, 0, 0) |
CMYKH (c, m, y, k) | (0, 0, 0, 100) |
HSV (h, s, v) | (0°, 0%, 0%) |
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր) |
Սև գույնը նեոլիթի ժայռանկարչության մեջ գործածված առաջին գույներից մեկն է։ 14-րդ դարի Եվրոպայի ազնվականությունը, հոգևորականները, դատավորները և կառավարական գործիչները հագնում էին սև հագուստ։ Սև էին նաև 19-րդ դարի Անգլիայի պոետների հագուստը։ 20-րդ դարում սև հագուստը դարձել է շատ մոդայիկ[2]։
Հռոմեական կայսրությունում սևը սգի գույնն էր, դարեր շարունակ այն ասոցացվել է մահվան, չարիքի, վհուկների և կախարդության հետ։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում անցկացված հարցումներից մեկի համաձայն՝ սևը ավարտի, սգի, գաղտնիքների, կախարդության, ուժի, բռնության և նրբագեղության հետ ամենաշատ ասոցացվող գույնն է[3]։