From Wikipedia, the free encyclopedia
«Սև Օրփեոս» (պորտ.՝ Orfeu Negro,ֆր.՝ Orphée Noir), 1959 թվականի գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսորը Մարսել Կամյուն է, նկարահանվել է ըստ Վինիսուս դի Մորայսի «Օրփեոսը Կոնսեյսան ֆավելայից» պիեսի։ Այդ պիեսը առասպել է Օրփեոսի մասին Ռիո դե Ժանեյրոյում։ 1959 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ 1960 թվականին՝ «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար»։
Երկիր | Ֆրանսիա Բրազիլիա Իտալիա |
---|---|
Ժանր | դրամա |
Հիմք | Orfeu da Conceição? |
Թվական | հունիսի 12, 1959 և 1959 |
Լեզու | պորտուգալերեն |
Ռեժիսոր | Մարսել Կամյու |
Պրոդյուսեր | Sacha Gordine? |
Սցենարի հեղինակ | Վինիսիուս դե Մորաիս, Jacques Viot? և Մարսել Կամյու |
Դերակատարներ | Breno Mello?[1][2][3][…], Մարպեսսա Դաուն[2][3][4][…], Լեա Գարսիա[4][5], Adhemar da Silva?[3], Cartola? և Մարսել Կամյու[2][5] |
Օպերատոր | Ժան Բուրգուեն |
Երաժշտություն | Լուիս Բոնֆա և Antônio Carlos Jobim? |
Մոնտաժ | Andrée Feix? |
Պատմվածքի վայր | Ռիո դե Ժանեյրո |
Նկարահանման վայր | Ռիո դե Ժանեյրո |
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
Տևողություն | 107 րոպե |
Շահույթ | 750 000 $[6] |
Orfeu Negro Վիքիպահեստում |
Ռիոյում ամենամյա կառնավալների ժամանակն էր։ Այդ ժամանակ կարելի է առանց որևէ սահմանափակումների և ինքնատիրապետման տրվել ուրախությանը, երաժշտությանը և պարին։
Օրփեոսը (Բրենո Մելո) աշխատում է որպես տրամվայի վագոնավար, կիթառ է նվագում։ Օրփեոսը նշանված է Միրայի հետ (Լուրդես դի Օլիվեյրա)։ Միրա՝ բավականին արտասովոր կին, նա ամեն օրն ապրում է այնպես, ինչպես կառնավալին կապրեր։
Բայց Օրփեոսը պետք է սիրեր Էվրիդիկային (Մարպեսա Դաուն)՝ հենց նոր Ռիո տեղափոխված, աղջիկ, ով այցելել էր իր հորաքրոջ աղջկան՝ Սերաֆնային (Լեա Գարսիա)։ Էվրիդիկան հակադրված էր լքել հայրենի քաղաքը, թաքնվելով խորհրդավոր օտարի հետապնդումներից, ով, սակայն եկել էր իր հետևից։
Պատկերը 1959 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին, որտեղ քննադատությունը նախ և առաջ նշել է ոչ թե Օրփեոսի և Էվրիդիկայի մասին դիցաբանության էկրանին ոչ բնագիր կատարումը, այլ բրազիլական մշակույթի յուրօրինակության և պոետիկայի ցուցադրումը[7]։ Բարձր գնահատականներ է ստացել Լուիս Բոնֆայի և Անռոնիո Կարլոս Ջոբինի երաժշտական նվագակցությունը, ինչպես նաև Մարպեսա Դաունի և ֆրանսիացի կինոռեժիսորի կնոջ վառ դերասանական աշխատանքը[8]։
Չնայած մշայույթի նախարարության մասնագիտացված հանձնաժողովի հավանության՝ ֆիլմն արգելված էր ցուցադրել ԽՍՀՄ-ում՝ ԽՄԿԿ-ի որոշմամբ։ «Այդ պատկերում սևամորթներն ըստ էության ներկայացված են գաղութատիրական տեսանկյունից՝ ինչպես հասարակ «Բնության երեխաներ», որոնց գերիշխում են կույր կենսաբանական բնազդը և կրոնական էքստազը», - ասվում էր ԽՄԿԿ մշակութային բաժնից՝ Դ․ Ա․ Պոլիկարպովի և Վ․ Ե․ Բասկակովի կողմից ուղարկված գրության մեջ[9]։
Սակայն չնայած դրան ֆիլմի երաժշտությունը՝ հատկապես Լուիս Բոնֆայի «Կարնավալի առավոտ» երգը (պորտ.՝ Manhã de Carnaval), ԽՍՀՄ-ում հայտնիության արժանացավ և անգամ հրապարակվեց գրամաֆոնի սկավառակում։ Այն կատարեցին «Մելոդիա» անսամբլը, երգչուհիներ Էդիտա Պիեխան (1964) և Վեներա Մայսուրաձեն (1966), Ռաուֆա Բաբաևի և Ալեկսեյ Գլեբովիչ Կուզնեցովի ջազ-քառյակները «Կանաչ բոց» ֆիլմում։
1965 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի ֆակուլտետում սովորող Ջորջ Լուկասը նկարահանեց իր առաջին ֆիլմը՝ «Կյանքի հեռանկար», որտեղ օգտագործվում էր Անտոն Կարլոս Ժոբինի «A Felicidade-Batucada» կոմպոզիցիան[10]։
Դերակատար | Դեր |
---|---|
Բրենո Մելո | Օրփեոս |
Մարպեսա Դաուն) | Էվրիդիկա |
Մարսել Կամյու | Էռնեստ |
Ֆաուստո Գերցոնի | Ֆաուստո |
Լեա Գարսիա | Սերաֆինա |
Ադեմար Ֆերեյդա դա Սիլվա | Մահ |
Ալեքսանդրո կոստանտին | Էրմես |
Վալդեմար դի Սոզա | Շիկու |
Ջորջ դոս Սանտոս | Բենեդիտո |
Աուրինո Քասաինո | Զեկա |
Լուրդես դի Օլիվեյրա | Միրա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.