հայ լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Վահան Անդրանիկի Քոչար (Քոչարյան, հունվարի 25, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2020[1], Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ և լուսանկարիչ։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1980)։
Վահան Քոչար | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1949 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2020[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1969), Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց և Ղազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոց |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Անդրանիկ Քոչար |
Vahan Kochar Վիքիպահեստում |
Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքում։ 1965 թվականին ավարտել է Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ հանրակրթական և Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցները։ 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի լրիվ դասընթացը[2]։ Մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ Լուսավանում (այժմ՝ Չարենցավան), 1970 թվականին՝ ազատ նկարիչ։ Աշխատակցել է «Պետհրատ» հրատարակչությունում և այլ հիմնարկներում[3]։ 1977 թվականին աշխատանքի է անցել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում (այժմ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչություն) որպես լուսանկարիչ, ուր աշխատել է 25 տարի[4]։
2007 թվականին լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ[5], որոնցից 180-ի անունները հայտնաբերվել են տարբեր լուսանկարչական կնիքների վրայից[6]։
Մահացել է Երևանում 2020 թվականի հոկտեմբերի 17-ին[7]։
Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1962, 1964, 1973), Բեյրութում (1965), Մոսկվայում (1966), Սալոնիկում (1996, միջազգային ցուցահանդես, հայր և որդի), Լոնդոնում (1999, «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի), ինչպես նաև խմբակային ցուցահանդեսներ՝ Ռիգայում (1983), Զապորոժիեում (1986), Դնեպրոպետրովսկում (1988), Երևանում (1995), Բոխումում (1995), Մոսկվայում (1995), Երևանում (Հայաստանի նկարիչների միություն, հետմահու, 2024[8])։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.