Տնտեսագետ, պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Վահե Ղալումյան (հուլիսի 21, 1975, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, կուսակցական, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, Տավուշի մարզի նախկին մարզպետ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից[1], Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից[2]։ ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Վահե Ղալումյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10 - 2021 օգոստոսի 2 | |||
| |||
2021 օգոստոսի 2-ից | |||
| |||
2018 - 2019 | |||
| |||
2020-2021
2021-ից | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հուլիսի 21, 1975 (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան |
Պատգամավորական գործունեության ընթացքում իր հնչեցրած հայտարարությունների և Ազգային ժողովի դահլիճում իր դրսևորած վարքի համար լայնորեն քննարկվել ու քննադատվել է[3][4][5][6][7]։
Վահե Ղալումյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 21-ին Խորհրդային Հայաստանի Իջևան քաղաքում[8]։ 1994 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Հայաստանի զինված ուժերում[8]։
Վահե Ղալումյանը 1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և ստացել տնտեսագետի որակավորում[8]։
Վահե Ղալումյանը 2001-2002 թվականներին աշխատել է շինարարական կազմակերպությունում որպես աշխատանքների ղեկավարի օգնական, 2002-2003 թվականներին աշխատել է Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գլխավոր տնօրենի օգնական, 2003-2006 թվականներին՝ Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գործադիր տնօրենի տեղակալ, 2006-2015 թվականներին՝ Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գործադիր տնօրենի առաջին տեղակալ[2]։
2005-2018 թվականներին եղել է Իջևան քաղաքի ավագանու անդամ[2]։
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի հունիսի 1-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Տավուշի մարզի մարզպետ[8]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Վահե Ղալումյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ 2019 թվականի փետրվարի 6-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է Հայաստանի ազգային ժողովի «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ, այնուհետև դարձել հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականի դեկտեմբերի 26-ից եղել է Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» անդամ[1]։
2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վահե Ղալումյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[2][9]։
Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահե Ղալումյանը 2021 թվականի օգոստոսի 12-ից դարձել է Հայաստանի Ազգային ժողովի «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[2]։
Վահե Ղալումյանը, որպես Հայաստանի իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, իր քաղաքական գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք քննադատության են արժանացել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահե Ղալումյանը հայտնի է իր ադրբեջանամետ հայտարարություններով, ինչը քննադատությունների է արժանացել[3][4][5]։
2021 թվականի հունիսին իշխանական «Իմ քայլ» խմբակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել էր, որ պետք է ստեղծվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերը կարգավորող հանձնաժողով։ Անդրադառնալով լրագրողի հարցին՝ նա ասել էր, որ «Տավուշի մարզում և՛ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, և՛ կան հայկական տարածքներ»[3]։ Մասնավորեցնելով թե որոնք են ադրբեջանական հողեր, նա նշել է՝ «Անկլավները։ Գյուղերի անուններն են՝ Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար»[3]։
2021 թվականի սեպտեմբերին լրագրողի հետ հարցազրույցում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր հայտարարության մեջ Մ 2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի մի մասը համարում Ադրբեջանի տարածք, պատասխանել է, որ հիմքեր ունի այդպիսի հայտարարություն անելու համար` փաստացի այն ճանաչելով Ադրբեջան[4][5]։
Քննարկման առարկա է դարձել նաև այն հանգամանքը, որ Վահե Ղալումյանը, լինելով Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, բռունցքներով հետևից հարվածել է մի շարք պատգամավորների։ Այդ միջադեպերից հետո Վահե Ղալումյանին երբեմն անվանում են «մեջքից հարվածող»[6][7]։
2020 թվականի մայիսի 8-ին Հայաստանի ազգային ժողովի դահլիճում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած վիճանբանության ժամանակ պատգամավոր Վահե Ղալումյանը մոտենում է Էդմոն Մարուքյանին և հետևից հարվածում նրա գլխին[6]։ Անդրադառնալով միջադեպին՝ Վահե Ղալումյանը հայտնել է, որ ինքը չի հարվածել Էդմոն Մարուքյանին, այլ գլխից քաշել է[10]։
2021 թվականի օգոստոսի 25-ին Վահե Ղալումյանը Հայաստանի ազգային ժողովի դահլիճում մոտեցել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին և հետևից հարվածել նրան[7][11]։
Վահե Ղալումյանն ամուսնացած է և ունի երեք զավակ` երկու տղա և մեկ աղջիկ[8]։
Հանդիսանում է 2019-2021 թվականներին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար և 2021 թվականից Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրը[12][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.