From Wikipedia, the free encyclopedia
Վանդանա Շիվա (անգլ.՝ Vandana Shiva, նոյեմբերի 5, 1952[1][2][3][…], Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[4][5][6][…]), հնդիկ գիտնական, շրջակա միջավայրի պաշտպան և հեղինակ, ով գրում է հակագլոբալիզացման թեմաներով[13]։ Շիվան ներկայումս բնակվում է Դելիում և ավելի քան 20 գրքերի հեղինակ է[14]։
Վանդանա Շիվա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1952[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[4][5][6][…] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Արևմտյան Օնտարիոի համալսարան, Փենջաբի համալսարան, Գուելֆի համալսարան[6] և St. Mary's Convent High School? |
Երկեր | Staying Alive: Women, Ecology, and Development?, The Violence of the Green Revolution: Third World Agriculture, Ecology, and Politics? և Earth Democracy: Justice, Sustainability, and Peace? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, բնապահպան և ecofeminist |
Աշխատավայր | Indian Institute of Science, Bengaluru? և Indian Institute of Management Amritsar? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vandanashiva.com |
Vandana Shiva Վիքիպահեստում |
Նա Գլոբալիզացման համաշխարհային ֆորումի առաջնորդներից և հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն է, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ալտեր-գլոբալիզացիա համաշխարհային շարժմանը[15]։ Ինչպես երևում է Վեդայական բնապահպանություն գրքում զետեղված հարցազրույցից, Շիվան գտնում է, որ շատ ավանդական սովորույթներ և ապրելու ձևեր բավականին խելամիտ են և պետք է հետևել դրանց։ 1993 թվականին Վանդանա Շիվան արժանացել է Ճիշտ ապրելակերպի մրցանակին, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների։
Շիվան ծնվել է Դեհրադունում։ Հայրը զբաղվել է անտառների պահպանությամբ, մայրը՝ այգեգործությամբ և շատ է սիրել բնությունը։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև Հիսուս և Մարիամ կուսանոցում[16]։
Շիվան սովորել է Չանդիգարհի Փենջաբ համալսարանի ֆիզիկայի բաժնում, 1972 թվականին ավարտել է բակալավրիատը, 1974-ին՝ մագիստրատուրան[17]։ Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Բհաբհայի ատոմային հետազոտությունների կենտրոնում և 1977-ին մեկնել Կանադա՝ Գուելֆի համալսարանում գիտության փիլիսոփայության ասպարեզում կրթությունը շարունակելու համար։ Թեզի վերնագիրը եղել է «Լույսի պարբերականության գաղափարի փոփոխությունները»[17][18]։ 1978 թվականին ավարտում է ուսումը և Հնդկաստանի գիտությունների ինստիտուտում որոշ ժամանակ զբաղվում գիտության, տեխնոլոգիաների և էկոլոգիական քաղաքականության միջճյուղային ուսումնասիրություններով։
Վանդանա Շիվան հիմնականում անդրադարձել և գրել է գյուղատնտեսության և սնունդի արտադրության առաջընթացների թեմաներով։ Շիվան ակտիվ մասնակցություն է ունեցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը,կենսաբազմազանությունը, կենսատեխնոլոգիան, կենսաէթիկան և գենային ինժեներիան։ Նա օժանդակել է Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Իռլանդիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում գենային ինժեներիայի դեմ պայքարող արտադրամասերին։ 1982 թվականին Շիվան հիմնադրել է Գիտական հետազոտությունների հիմնադրամը, որի արդյունքում 1991 թվականին ստեղծվեց Նավդանիան՝ ազգային շարժում, որ ուղղված է կենդանի ռեսուրսների, հատկապես՝ սերմերի բազմազանության և ամբողջականության պահպանմանը, օրգանական սննդի արտադրման և արդար առևտրի խթանմանը[19]։
Շիվայի առաջին գիրքը՝ Ողջ մնալովը, վերաձևակերպեց երրորդ աշխարհի կանանց մասին ընկալումները։ Շիվան նաև եղել է կառավարության խորհրդական թե՛ Հնդկաստանում, թե՛ արտասահմանում։ Անդամ է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.