Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ
From Wikipedia, the free encyclopedia
Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ, մ.թ.ա. 880 թ. - մ.թ.ա. 590 թթ. գոյություն ունեցած Վանի թագավորության իրավական համակարգը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերից և ցեղաային միություններից մեզ հայտնի առաջինը պետական կազմավորման մակարդակի հասան Վանա լճի ավազանում բնակվող ցեղախմբերը։ Աշխարհագրական տարածքները, որտեղ ապրում էին այս ցեղախմբերը իստ ասորական աղբյուրների կոչվում էին «Նաիրի երկիր» և «Ուրուատրի», սակայն ուրարտացիները իրենց անվանում էին «Բիայնիլի» (սակայն գոյություն ունի տեսակետ, որ Բիայնիլին եղել է միայն Ուրարտուի ներքին՝ կենտրոնական շրջանը)։ Ռազմական նվաճումների շնորհիվ նաիրի և ուրուատրի ցեղային միավորումը կարողանում է ընդլայնել իր տիրույթները և շուրջ երեք հարյուրամյակ (մ.թ.ա. 880 թ. - մ.թ.ա. 590 թ.) պահել իշխանությունը Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասի վրա՝ ստեղծելով հին աշխարհի խոշորագույն պետութուններից մեկը՝ Ուրարտուի (Վանի) թագավորությունը[1]։
Ուրարտուն կործանվեց մ.թ.ա. 590 թվականին անցնելով Մարաստանի տիրապետության ներքո։ Ուրարտուն մեծ նշանակություն ունեցավ Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասում բնակվող շատ ժողովրդների՝ հատկապես հայերի համար, որոնք որոշակի առումով (քաղաքական, աշխարհագրական, էթնիկական և մշակութային տեսանկյուններից) դարձան ուրարտացիների ժառանգորդները[1]։
Ուրարտու պետության անբաժանելի մասն է կազմել իրավունքը։ Ցավոք, ուրարտական իրավունքի համահավ փաստական նյութ մեզ չի հասել, քանի որ դեռևս չի գտնվել Ուրարտական պետության արխիվը, որի գոյության մասին կամ գիտական կանխատեսումներ և որի հայտնաբերման ուղղությամբ Կարմիր Բլուրում տարբում են հնագիտական որոնումներ։ Ուրարտական իրավունքի աղբյուրների և իրավական ինստիտուտների մասին պատկերացում կարելի է կազմել միայն օտար՝ խեթական, ասորական, մասամբ բաբելոնական փաստաթղթային աղբյուրներից և ուրարտական իրավունքի յուրօրինակ հուշարձաններից։ Դրանք ուրարտական թագավորների սեպագիր արձանագրությունները և գրառումներն են եղել քարե կամ կավե աղյուսակների, բրոնզե գոտիների, սաղավարտների, սանձերի, կոճակների, վահանների, կավե կարասների վրա։ Այս արձանագրությունները ըստ բովանդակության հիմնականում 3 բնույլի են եղել՝ հաղթական, շինարարական և պաշտամունքային։ Կազմվել են կամ ասորական, կամ ուրարտական լեզուներով, կամ էլ երկու լեզվով զուգահեռ։ Գիտնականներն իրավացիորեն գտնում են, որ այս գրառումներից, արձանագրությունների մի քանիսը ոչ միայն պատմական այլևս իրավաբանական հուշարձաններ են համարվում, օրինակ, ուրարտական ամենավաղ արձանագրություններից մեկում նշված է.
Ամրոցի պահպանված պատը | Ասորերեն գրություն քարերից մեկի վրա |
Սարդուրիի արձանագրությունը. Լութիպրիի որդու, մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի, Նաիրիի արքայի, արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին։ Սարդուրին որդին Լութիպրիի, արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրին որդին Լութիպրիի, ասում է այսպես.- Ես քարերն այս Ալնիունու (քաղաքի) միջից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի[1][2]։ |
Վանի կառուցման կապակցությամբ Սարդար Ա-ին թագավորի թողած այս արձանագրության պետաիրավական նշանակությունն այն է, որ այն արտացոլում է միապետ արքայի օրենսդրորեն ամրագրված գերիշխանական կարգավիճակը և տարածաշրջանում Ուրարտական պետության հզորությունը։
Կարևոր նշանակություն ունեն ուրարտական թագավորների հաղթական սեպագիր արձանագրությունները, որոնց իրավական բովանդակությունը մեզ համար արժեքավոր է այն իմաստով, որ փաստական վկայությունն են այն բանի, որ Ուրարտուում գործծում էր հնազանդեցրած երկրներից հարկեր և ռազմատուգանք գանձելու ինստիտուտը[1]։