Մեղրու շրջան From Wikipedia, the free encyclopedia
Վանք, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Մեղրի քաղաքից 15 կմ հյուսիս, Լալեր գետի ձախափնյա մասում, լեռնային, ջրառատ վայրում։ Շրջակայքում կան անտառներ։
Բնակավայր | |
---|---|
Վանք | |
Երկիր | ԽՍՀՄ |
Համայնք | Մեղրու շրջան և Զանգեզուրի գավառ |
Ազգային կազմ | հայեր |
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Հնում մտնում էև Սյունիք աշխարհի Մացրու գավառի մեջ։ Գյուղի մասին հիշատակված է Տաթևի վանքի նոր հարկացուցակում (XVIII դար)։
Բնակչության նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Պարսկահայաստանի Ղարադաղի շրջանի գյուղերից։
1960-ական թվականներին գյուղը ապաբնակեցվել է բնակավայրերի խոշորացման պատճառով։
Բնակիչները հայեր էին։
Վանքի ազգաբնակչության փոփոխությունը.
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվաբուծությունն էր։
Գյուղում կար կանգուն եկեղեցի, XVII դարի կամուրջ։ Շրջակայքում գտնվում են Քեշիշքյանդ, Տմալի, Կռաձոր գյուղատեղիները։
Գյուղն ուներ տարրական դպրոց, գրադարան։
Այստեղ է ծնվել Դավիթ-Բեկի ազատագրական շարժման ակտիվ մասնակից Վրթանեսի որդի Ստեփանոս Շահումյանը՝ Դավիթ-Բեկի պատմության հեղինակը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.