Վարդագույն հավալուսն
From Wikipedia, the free encyclopedia
Վարդագույն հավալուսն (լատին․՝ Pelecanus onocrotalus), հավալուսների ընտանիքին պատկանող ջրային թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով, թևերի ծայրամասային փետուրները գորշ սև են։ Քաշը մինչև 10 կգ։ Ծոծրակի հատվածում ունի երկար փուփուլ։ Պարանոցը երկար է և ծածկված է աղվափետուրներով, կտուցը լայն է ու երկար, ստորին կտուցի տակ մաշկը փետրավորված չէ և լայնացած է, որը ծառայում է որպես կերակրապարկ։ Չփետրավորված մաշկի հատվածները դեղնանարնջագույն են, ճակատի հատվածում՝ վարդագույն։
Վարդագույն հավալուսն | |
Վարդագույն հավալուսն | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Aequornithes |
Կարգ | Հավալուսնանմաններ (Pelecaniformes) |
Ընտանիք | Հավալուսներ (Pelecanidae) |
Ցեղ | Հավալուսն (Pelecanus) |
Տեսակ | Վարդագույն հավալուսն (P. onocrotalus) |
Միջազգային անվանում | |
Pelecanus onocrotalus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |