հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Վարդուհի (Ռոզա) Կարապետի Խաչատրյան (սեպտեմբերի 4, 1927[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2015[1], Երևան[2]), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1982)։
Վարդուհի Խաչատրյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ռոզա Խաչատրյան |
Ի ծնե անուն | Վարդուհի Խաչատրյան |
Ծնվել է | 1927 սեպտեմբերի 4 Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 23, 2015 87) | (տարիքը
Ժանրեր | ժողովրդական |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Գյումրիում։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան։ 1945-1948 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։ Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի[3]։ Կատարել է գուսանական երգեր, կոմպոզիտորական ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի, Նիկոլ Գալանդերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Անտոն Մայիլյանի,Խաչատուր Ներսիսյանի,Մանվել Բեգլարյանի…
Ստեղծագործական գործունեությունը սկսել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կապելլայում, այնուհետև հանդես է եկել Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլում (Թաթուլ Ալթունյանի անվան), եղել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներգչուհի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.