![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Werner_Herzog_Venice_Film_Festival_2009.jpg/640px-Werner_Herzog_Venice_Film_Festival_2009.jpg&w=640&q=50)
Վեռներ Հերցոգ
From Wikipedia, the free encyclopedia
Վեռներ Հերցոգ Շտիպետիչ (գերմ.՝ Werner Herzog սեպտեմբերի 5, 1942(1942-09-05)[1][2][3][…], Մյունխեն, Նացիստական Գերմանիա[4]) առավել հայտնի է որպես Վեռներ Հերցոգ գերմանացի անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և դերասան։
![]() գերմ.՝ Werner Herzog | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1942(1942-09-05)[1][2][3][…] (81 տարեկան) |
Ծննդավայր | Մյունխեն, Նացիստական Գերմանիա[4] |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[4], Maximiliansgymnasium München? (1961)[4] և Theodor-Heuss-Gymnasium Heilbronn? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ և կաթոլիկություն[4] |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, կինոդերասան, հեղինակ, օպերատոր-բեմադրիչ, հնչյունավորող, վավերագրող ռեժիսոր, օպերային ռեժիսոր, կինոսցենարիստ, դերասան և ռեժիսոր |
Ամուսին | Լենա Հերցոգ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001348 |
wernerherzog.com |
Հերցոգը համարվում է գերմանական նոր կինեմատոգրաֆիայի մեծագույն ներկայացուցիչներից մեկը Ռայներ Վեռներ Ֆասբինդերի, Մարագարեթ ֆոն Տրոտի, Ֆոլկեր Շլյոնդորֆի, Վեռներ Շրյոթերի եւ Վիմ Վենդերսի հետ միասին։ Հերցոգի ֆիլմերում հաճախ պատկերվում են կերպարներ, որոնք ունեն անհավանական երազանքներ[8] եւ օժտված են հատուկ տաղանդով կամ էլ անհատներ, որոնք խնդիրներ ունեն բնության և իրականության հետ[9]։ Ֆրանսիացի կինոռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն Հերցոգին անվանել է. «Կենդանի կինոռեժիսորներից ամենակարևորը»[10]։ Իսկ ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերթը մի առիթով ասել է. «Հերցոգը երբեք չի ստեղծել մի ֆիլմ, որը առաջացնում է ամոթի զգացում։ Նույնիսկ նրա ձախողումները հետաքրքրական են»[11]։ 2009 թվականին Հերցոգը ընդգրկվել է Time ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[12]։