From Wikipedia, the free encyclopedia
Վեստ Բրոմվիչը (անգլ.՝ West Bromwich [wɛst ˈbrɒmɪtʃ]), քաղաք է Անգլիայի Վեստ Միդլենդ կոմսությունում։ Արվարձանի հետ միասին քաղաքի բնակչությունը 136 940 է (2010)։ Բնակավայրի անունն առաջին անգամ հիշատակվում է 1086 թվականին՝ «Ահեղ դատաստանագրքում»։
Քաղաք | ||
---|---|---|
Վեստ Բրոմվիչ | ||
West Bromwich | ||
Վեստ Բրոմվիչի քաղաքապետարանի շենքը | ||
Երկիր | Անգլիա | |
Շրջան | Վեստ Միդլենդ | |
Համայնք | Սենդուել | |
Առաջին հիշատակում | 1086 | |
ԲԾՄ | 7 մ | |
Պաշտոնական լեզու | Անգլերեն | |
Բնակչություն | 75 405 արվարձանով՝ 136940 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 0121 | |
Փոստային դասիչ | B70 և B71 | |
| ||
Վեստ Բրոմվիչի բնակչության փոփոխությունը[1]
Քաղաքը հայտնի է համանուն ֆուտբոլային ակումբով, որը հիմնադրվել է 1878 թվականին, իսկ 1888 թվականին եղել է այն 12 ակումբներից մեկը, որոնք հիմնադրել են անգլիական ֆուտբոլային լիգան։ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» երկար տարիներ հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» տնային մարզադաշտ «Հոթորնսը» գտնվում է քաղաքի կենտրոնին մոտ։
Ակումբը 1920 թվականին դարձել է առաջին դիվիզիոնի չեմպիոն, երկու անգամ՝ փոխչեմպիոն, հինգ անգամ՝ Անգլիայի գավաթակիր, մեկ անգամ լիգաների գավաթի գավաթակիր և երկու անգամ Անգլիայի սուպերգավաթակիր։
Քաղաքում կա նաև կրիկետի պրոֆեսիոնալ ակումբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.