Վերնաշեն
գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Վերնաշեն (նախկին անվանումը՝ Բաշքենդ), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2]։ Վերանվանվել է Վերնաշեն 1946 թ. սեպտեմբերի 10-ին[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Վերնաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան | ||
Գյուղապետ | Միքայել Բաղդասարյան | ||
Հիմնադրված է | 1829 թ. | ||
ԲԾՄ | 1450 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1113[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Հեռավորությունը մարզկենտրոնից 5 կմ է, մայրաքաղաքից՝ 125 կմ։ Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450 մ է։ Համայնքի տարածքով անցնում է Սրկղոնք գետը։
Ոմանց կարծիքով համապատասխանում է պատմական Սրկողովք գյուղին[3]։ Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Հիմնադրման պահից գյուղի բնակիչները եղել են հայեր[4], որոնց մի մասի նախնիները եկել են Սալմաստի և Խոյի գավառների գյուղերից, մի մասը` Սալմաստի Սավրա գյուղից[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերնաշենի մշտական բնակչությունը կազմել է 1113, առկա բնակչությունը՝ 1042 մարդ[1]։ Վերնաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տնային տնտեսությունների թիվը՝ 536։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Համայնքի ընդհանուր տարածքը 5323 հա է։ Համայնքն ունի խաղողի և պտղատու այգիներ։ Բնակելի տների թիվը ՝ 341։
Համայնքն ունի պատմամշակութային եկեղեցիներ։ Համայնքի հյուսիսային մասում գտնվում է Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիսարևելյան մասում գտնվում է Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը, որը եղել է Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի։ Համայնքում է գտնվում Գլաձորի համալսարանի թանգարանը։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կուլտուրայի տուն, փոստային բաժանմունք, գյուղապետարան ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.