Վիլհելմ Տելլ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Տելլ (գերմ.՝ Wilhelm Tell, ֆր.՝ Guillaume Tell, իտալ.՝ Guglielmo Tell), շվեյցարական ժողողովրդական առասպելի հերոս։ Նրա մասին պատմող շվեյցարական այս առասպելն արտացոլում է շվեյցարացի ժողովրդի պայքարն ընդդեմ Հաբսբուրգների ավստրիական տիրապետության դեմ՝ 14-րդ դարում։ Վիլհելմ Տելլը Բյուրգլեն գյուղից էր և հայտնի էր իր դիպուկ նետաձգությամբ։ Մի անգամ Գեսլերը, որ ավստրիական պաշտոնյա էր, իմանալով նրա այս ձիրքի մասին, ստիպում է, որ Տելլը խնձոր դնի իր փոքրիկ որդու գլխին և նետը հեռվից արձակելով վայր գցի այն։ Վիլհելմ Տելլը հաջողությամբ կատարելով այս դաժան պահանջը, որոշում է վրեժխնդիր լինել։ Նա մի հարմար վայրում դարանակալում է ավստրիացի պաշտոնյային և նույնպիսի դիպուկ նետահարությամբ սպանում է նրան, ինչը ազդանշան է դառնում շվեյցարացի ժողովրդի համար ապստամբության՝ ընդդեմ ավստրիական բռնակալության։ 19-րդ դարում պատմաբանները սկսել են կասկածի տակ առնել Վիլհելմ Տելլի պատմական կերպար լինելը։ Սակայն ավելի նոր ուսումնասիրողները գտնում են, որ այս առասպելի հիմքում ընկած է պատմական իսկություն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիլհելմ Տելլ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վիլհելմ Տելլ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ և բանահյուսական կերպար |
Հեղինակ | անանուն |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Ծննդավայր | Ուրի |
Wilhelm Tell Վիքիպահեստում |