ռուս դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորյա Եվգենևնա Իսակովա (ռուս.՝ Виктория Евгеньевна Исакова, հոկտեմբերի 12, 1976[1], Խասավյուրտ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի (2015), «Ճայ», «Տրիումֆ» և «Ոսկե արծիվ» մրցանակների դափնեկիր։
Վիկտորյա Իսակովա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1976[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Խասավյուրտ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Յուրի Մորոզ[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Վիկտորյա Իսակովան ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 12-ին Դաղստանի ԻՍԽՀ Խասավյուրտ քաղաքում։ Հայրը՝ Եվգենի Գերցելևիչ Իսակովը, բանաստեղծ է, «Անժի» ֆուտբոլային ակումբի նախկին ադմինիստրատորն ու «Վիդնոե» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր տնօրենը[3][4][5]։ Տասներեք տարեկան հասակում Վիկտորյա Իսակովն ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։
Դպրոցն ավարտելուց հետո Վիկտորյա Իսակովան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիա, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որտեղ սովորել է Օլեգ Եֆրեմովի կուրսում։ ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան ավարտել է 1999 թվականին։
1999 թվականից մինչև 2001 թվականը Վիկտորյա Իսակովան աշխատել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, որտեղ կատարել է Նինա Զարեչնայայի դերը «Ճայը» (Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա և Մավկայի դերը «Անտառային երգ» (ըստ Լեսյա Ուկրաինկայի պիեսի) ներկայացումներում։
2001 թվականին Բիկտորյա Իսակովան ընդունվել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ։ «Վիյ» ներկայացման մեջ Պաննոչկայի դերը կատարելու համար 2003 թվականին արժանացել է «Ճայ» թատերական մրցանակի։
Կինոյում Վիկտորյա Իսակովայի նորամուտը կայացել է 1998 թվականին, երբ նա նկարահանվել է «Չեխով և Կո» (ռուս.՝ «Чехов и Ко») հեռուստասերիալում՝ կատարելով էպիզոդիկ դեր։ Եվս մեկ էպիզոդիկ դեր նա կատարել է 2000 թվականին «Կայսրությունը հարվածի տակ է» (ռուս.՝ «Империя под ударом») սերիալում, իսկ 2002 թվականից սկսել է պարբերաբար նկարահանվել կինոյում։
2002 թվականին Վիկտորյա Իսակովան ծանոթացել է ռեժիսոր Յուրի Մորոզի հետ, ում կինը մահացել էր ոչ վաղ անցյալում։ Հաջորդ տարի նրանք ամուսնացել են[6]։
2005 թվականին Վիկտորյա Իսակովան խաղացել է իր առաջին նշանակալի դերը կինոյում՝ նկարահանվելով ռուս-ուկրաինական «Համբուրում են միշտ ոչ նրանց» (ռուս.՝ «Целуют всегда не тех»)։ Ճանաչում է ձեռք բերել հաջորդ տարի՝ «Պիրանիայի որս» («Охота на пиранью») և «Պահանջվում է դայակ» (ռուս.՝ «Требуется няня») ֆիլմերում նկարահանվելուց հետո։ Վերջին ֆիլմում իր դերի մասին Իսակովան ասել է.
Սադիլովայի ֆիլմում իմ հերոսուհին ռեֆլեքսավորող է։ Կարծես թե նրա մոտ ամեն ինչ լավ է, սակայն դա միայն արտաքինից։ Եթե կարգի բերվի, ապա նրա կյանքում շատ բան կարելի է փոխել, իսկ Վերան, չգիտես ինչու, դա չի անում։ Եվ ես կուզենայի հասկանալ, թե ինչպես կարելի է այդպես ապրել։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
В фильме Садиловой моя героиня рефлексирующая. Вроде бы у неё всё хорошо, но это только на поверхности. Если разобраться, то многое в её жизни можно изменить, а Вера почему-то этого не делает. И мне хотелось понять, как можно так жить»[6]. |
2006 թվականին Վիկտորյա Իսակովան Յուրի Մորոզի «Կետ» ֆիլմում Կիրայի («Զեբր» մականունով) դերակատարման համար արժանացել է Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակի Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում[7]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ս | Մարդասպանի օրագիրը | Дневник убийцы | Ռոզա |
2002 | ս | Կամենսկայա-2 | Каменская-2 | Կատյա |
2003 | ս | Խուզարկուներ | Сыщики-2 | Մայա |
2003 | ֆ | Կանայք առանց կանոնների խաղում | Женщины в игре без правил | Տոնյա |
2004 | ֆ | Միություն առանց սեքսի | Союз без секса | Լենա |
2005 | ֆ | Համբուրում են միշտ ոչ նրանց | Целуют всегда не тех | Լարա |
2005 | ս | Ֆիլիպի ծովախորշ | Бухта Филиппа | Իյա Մեսխի |
2006 | ֆ | Պահանջվում է դայակ | Требуется няня | Վերա |
2006 | ֆ | Պիրանիայի որս | Охота на пиранью | Սինիլգա |
2006 | ս | Դոկտոր Ժիվագո | Доктор Живаго | Մարինկա |
2006 | ֆ | Կետ | Точка | Կիրա |
2006 | ֆ | Կղզի | Остров | Նաստյա |
2007 | ս | Մասնավոր պատվեր | Частный заказ | Մարիա Նևզորովա |
2007 | ֆ | Եղրևանու ճյուղ | Ветка сирени | Աննա Լոդիժենսկայա |
2007 | ֆ | Կողմնակի | Посторонний | Տատյանա |
2007 | ֆ | Կոճակ | Пуговица | Ելիզավետա Տենեցկայա |
2008 | ս | Կարամազով եղբայրներ | Братья Карамазовы | Կատերինա Իվանովնա |
2008 | ֆ | Դժվար է մաչո լինել | Трудно быть мачо | Յուլյա Վլադիմիրովնա |
2008 | ֆ | Պելագեան ու սպիտակ ցլաշունը | Пелагия и белый бульдог | Նաինա Տելիանովա |
2008 | ֆ | Միջնորդ | Посредник/Mediator | Լիլյա |
2009 | ֆ | Ձյունե մարդ | Снежный человек | Դաշա Շելեստովա |
2009 | ֆ | Անառակ երեխաներ | Блудные дети | Գալինա Մորոզովա |
2009 | ֆ | Աշնանային ծաղիկներ | Осенние цветы | Էդիտ Բերեշը երիտասարդ տարիքում |
2010 | ս | Աշտարակ | Башня | Էվա |
2010 | ֆ | Շիկամուկ | Крыса | Աննա Շչերբակովա |
2010 | ֆ | Ժպտա, երբ լալիս են աստղերը | Улыбнись, когда плачут звёзды | Աննա Սվետլովա |
2010 | ֆ | Հարավային օրացույց | Южный календарь | Վիկա |
2010 | ֆ | Ապուշի հետ | С болваном | |
2010 | ֆ | Солнцекруг | Աննա Կուտայցևա | |
2012 | ս | Պանդորայի արկղ | Ящик Пандоры | Վերա |
2012 | ֆ | Սեր զենքով | Любовь с оружием | Լյուբա Կլյոնսկայա |
2012 | ֆ | Տոն փակված | Праздник взаперти | Վերա Սորոկինա |
2013 | ֆ | Հայելիներ | Зеркала | Մարինա Ցվետաևա |
2013 | ֆ | Պյոտր Լեշչենկո։ Այն ամենը, ինչ եղել է... | Пётр Лещенко. Всё, что было... | Եկատերինա Զավյալովա |
2013 | ս | Հալոցք | Оттепель | Ինգա |
2013 | ս | Սպանել երկու անգամ | Убить дважды | Մարիա Դանիլովա |
2014 | ս | Ինկվիզիտոր | Инквизитор | Նատալյա Սերեբրյանսկայա |
2014 | ֆ | Կանաչ կառք | Зелёная карета | Վերա Ռաևսկայա |
2015 | ս | Հայրենիք | Родина | Աննա Զիմինա |
2016 | ֆ | Աշակերտ | Ученик | Ելենա Լվովնա Կրասնովա |
2016 | ս | Քառյակ | Квартет | Լինկովա |
2016 | ս | Մատա Խարի | Мата Хари | Լիդիա Կիրեևսկայա |
2016 | ֆ | Մահվան այն կողմում | По ту сторону смерти | Աննա Պոկրովսկայա |
2016 | ֆ | Տիեզերքի մի մասնիկը | Частица вселенной | Նադյա |
2016 | ֆ | Пьяная фирма | Մալվինա Վիտալևնա | |
2017 | ֆ | Դուք բոլորդ ինձ զայրացնում եք | Вы все меня бесите! | Դիանա |
2017 | ֆ | Աննա Կարենինա | Анна Каренина | Դոլլի (Դարյա Ալեքսանդրովնա) Օբլոնսկայա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.