From Wikipedia, the free encyclopedia
Վինդոլանդայի տախտակներ կամ Վինդոլանդայի պնակներ (անգլ.՝ Vindolanda tablets, լատին․՝ Tabulae Vindolandenses), Հռոմեական Բրիտանիայի ժամանակաշրջանին վերաբերող կենցաղային գրագրության հուշարձաններ՝ գրված փայտե տախտակների (պնակների) վրա։ Հանդիսանում են Մեծ Բրիտանիայի տարածքում գտնված հնագույն գրավոր փաստաթղթերը։ Թվագրվում են մ.թ. I—II դարերով։
Վինդոլանդայի տախտակներ | |
---|---|
տեսակ | ձեռագիր |
գտնվելու վայր | Բրիտանական թանգարան |
հավաքածու | Բրիտանական թանգարան |
սեփականատեր | Բրիտանական թանգարան |
կայք | |
Vindolanda tablets Վիքիպահեստում |
Վինդոլանդայի տախտակները համարվում են Հադրիանոսի պատի վրա տեղակայված հռոմեական կայազորերի կյանքի վերաբերյալ տեղեկությունների լավագույն աղբյուրը։ Վինդոլանդայի տախտակները տեղեկություններ են պարունակում հյուսիսային Անգլիայի Վինդոլանդա բնակավայրի հռոմեական կայազորի զինվորական կյանքից, ինչպես նաև կայազորի զինվորների ընտանիքների անդամների կենցաղային առօրյայից։
Պահվում և ցուցադրվում են Բրիտանական թանգարանում։ 2010-ի դրությամբ վերծանվել և հրատարակվել են հայտնաբերված 752 տախտակների տեքստերը։ Պեղումները և նոր տախտակների հայտնագործությունները Վինդոլանդայում շարունակվում են։
Օքսֆորդի համալսարանի կայքում (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վինդոլանդայի տախտակներ կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.