From Wikipedia, the free encyclopedia
Վիտալի Բիանկի (հունվարի 30 (փետրվարի 11), 1894[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1] - հունիսի 10, 1959[4][5][6][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][1]), ռուս գրող։ Նրա ստեղծագործություններում հայրենի բնությունն է իր գաղտնիքներով, գեղեցկություններով, բուսական ու կենդանական աշխարհով։
Վիտալի Բիանկի ռուս.՝ Виталий Валентинович Бианки | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30 (փետրվարի 11), 1894[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1] |
Վախճանվել է | հունիսի 10, 1959[4][5][6][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][1] |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, լրագրող, թռչնաբան, բնագետ և ուսուցիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ժանրեր | մանկական գրականություն և animal literature? |
Վիտալի Բիանկի Վիքիդարանում | |
Vitaly Bianki Վիքիպահեստում |
Նրա թռչնաբան հայրը, որ հայտնի բնագետ էր, փոքրիկ որդուն վերցնում էր իր հետ, երբ գնում էր զբոսնելու անտառներում կամ էլ ճանապարհորդելու։ Նրանց ընտանիքն էլ, գարունը բացվելուն պես, մինչև խոր աշուն, ապրում էր թավ անտառներով շրջապատված նովգորոդյան գյուղում։ «… այդ անտառներում ես սովորում էի ճանաչել ամեն մի թուփ, ծառ, թռչուն ու կենդանի իր անունով, գույնով, տեսքով, ձայնով…». գրում է հետագայում Բիանկին։ Ահա թե որտեղից է սկզբնավորվել նրա հսկայական սերը բնության նկատմամբ, այն սերը, որը գրողն ամբողջ կյանքում փորձել է փոխանցել մյուսներին, հատկապես՝ երեխաներին։
Իսկ ինչպե՞ս սկզբնավորվեց նրա մոտ այն միտքը, որ անհրաժեշտ է փոքրերին ու մեծերին պատմել կենդանական ու բուսական զարմանահրաշ աշխարհի մասին։ Մանկության օրերից մի օր Վիտալին առաջին անգամ եղավ կենդանաբանական այգում։ Այն լի էր թռչուններով ու գազաններով, բայց դրանք բոլորն էլ Վիտալիի աչքին սառը, անկենդան ու անբնական էին։ Վիտալին շատ տխրեց։ Նա այնպես էր ուզում, որ թռչունները ճախրեին ու երգեին, գազանները՝ վազեին։ Բայց ոչինչ չի շարժվում տեղից ու Վիտալին մտածում է մի հնար գտնել, այնպես անել, որ մարդիկ կենդանիներին տեսնեն իրենց բնական վիճակով։ Այդ հնարը նա գտավ շատ տարիներ հետո, երբ ձեռքն առավ գրիչն ու սկսեց զրուցել երեխաների հետ։
Բիանկին ճանապարհորդել է ամբողջ Ռուսաստանով, եղել Ուրալում, Ալթայում, Ղազախստանում։ Իր գրքերով նա, փաստորեն, ստանձնել է բնության թարգմանչի շնորհալի դերը և մտերմացել հեռավոր անտառների, նրանց հզոր, հպարտ, բայց հաճախ էլ՝ անօգնական բնակիչների հետ։ Բայց մինչ այդ նա ավարտեց համալսարանը, որից հետո մասնակցեց շատ գիտարշավների, զբաղվեց բնագիտական ուսումնասիրություններով։
Առաջին գրքույկը լույս տեսավ 1923 թ.։
Առաջին գրքույկից հետո Բիանկին մանուկների, դեռահասների ու մեծերի համար գրեց 300-ից ավելի հեքիաթներ, պատմվածքներ ու ակնարկներ։ 1928 թ. լույս տեսավ Բիանկիի «Անտառային օրաթերթի», առաջին հրատարակությունը։ Գրողն իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում աշխատեց ավելի հարստացնել ու լրացնել մանուկների սիրելի բնագիտական այդ օրացույցը, որն էլ ունեցավ իր մի շարք հրատարակությունները։ Մանուկներին հասցեագրված բնագիտական գրականության մեջ անգնահատելի տեղում է գտնվում այս ստեղծագործությունը։
Բնության միջոցով երեխաների դաստիարակությունը Վ. Բիանկին ինքնանպատակ չի համարում։ Դա օգնում է հենց իր՝ բնության պահպանությանը, ինչպես նաև՝ երեխաների հոգեկան աշխարհի ու նրանց մեջ մարդկային հատկանիշների ձևավորմանը։
Բիանկիին հարազատ են նաև հեքիաթների ժանրը, որոնց հերոսները թռչունները, միջատներն ու գազաններն են։ Սրանք, սակայն, օժտված են մարդկային հատկանիշներով՝ կարողանում են խոսել, կատակել, ուրախանալ։ Գրելով կենդանական ու բուսական աշխարհի մասին, Բիանկին չի թաքցնում իր սերն ու հիացմունքը հատկապես թռչունների նկատմամբ։ Բնության միջոցով ոչ միայն մատաղ սերնդի դաստիարակություն, այլև խաղաղության պահպանումը ողջ աշխարհում։
Վիտալի Բիանկիի մասին պետք է ասել, որ նա, ճիշտ է, գրում է գազանների ու թռչունների մասին, բայց երեխաներին սովորեցնում է, թե ինչպես դառնան իսկական մարդիկ։ - Շիմ Է. Յու. |
Վիտալի Բիանկին այն գրողն էր, որն իր կյանքը չէր կարող պատկերացնել առանց իր ընթերցող երեխաների։ - Լև Ռազգոն |
Բիանկիի գրվածքներում կա մի շատ կարևոր գիծ։ Դա բարության գիծն է, որն անցնում է նրա ողջ ստեղծագործությունների միջով։ - Յուրի Դմիտրիև |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.