From Wikipedia, the free encyclopedia
E վիտամին, պատկանում է ճարպալույծ միացություններին, որի մեջ են մտնում տոկոֆերոլներն ու տոկոտրիենոլները[1]։ E վիտամինի շատ տարբեր տեսակներից γ-տոկոֆերոլն ամենատարածվածն է Հյուսիսային Ամերիկայի դիետներում[2]։ γ-տոկոֆերոլ պարունակում են եգիպտացորենի, սոյայի ձեթը, մարգարինը և աղցանները[3][4] α-տոկոֆերոլը` E վիտամինի կենսաբանորեն ամենաակտիվ տեսակը, հաջորդ տարածված տեսակն է Հյուսիսային Ամերիկայի ռացիոնում։ E վիտամինի այս տարբերակով հարուստ են ցորենի սաղմը, արևածաղիկը և արևածաղկի ձեթը[4][5]։ Որպես ճարպալույծ անտիօքսիդանտ, այն կասեցնում է թթվածնի ռեակտիվ տեսակների արտադրությունը, որոնք գոյանում են ճարպի թթվեցման ժամանակ[6][7][8]։
E վիտամինն ունի բազմաթիվ կենսաբանական ֆունկցիաներ։ E վիտամինի ֆունկցիաներից ամենակարևորն անտիօքսիդանտն է և դրանով է E վիտամինն առավել կարևոր և հայտնի[9]։ Լինելով ճարպալույծ, այն պարուրված է բջջային մեմբրանով, որը և պաշտպանում է նրան թթվեցման վտանգից։ Սակայն կան այլ ֆունկցիաներ ևս, որ նույնպես կարևոր են համարվում։ α-Տոկոֆերոլն ունի կարգավորող ներգործություն էնզիմային ռեակցիաների վրա։ Օրինակ, C պրոտեինկինասը (PKC), որը կարևոր է մկանների աճի համար, կարող է արգելակվի α-տոկոֆերոլի կողմից։
Վիտամին E-ն մահացելիությունը չի նվազեցնում, նույնիսկ մեծ չափաբաժիններով[10], և կարող է չնչին ավելացնել այն[11]։ Այն չի լավացնում շաքարի պարունակությունը արյան մեջ շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ[10] կամ իջեցնում ռիսկի գործոնը[12]։ Վիտամին E-ի ամենօրյա հավելումը չի նվազեցնում շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը, այլ կարող է այն բարձրացնել[13]։
E վիտամինի անբավարարությունը կարող է առաջացնել`
Վիտամին E-ի օրվա պահանջը 10-30 մգ է։
Վիտամին E պարունակում են ճարպոտ ձուկը, ընկուզեղենը, բուսայուղերը և այլն։ Վիտամին E-ի բացակայության կամ անբավարարության դեպքում կարող է առաջանալ մաշկի թեփոտվածություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.