From Wikipedia, the free encyclopedia
Վիրջինիա Բոլտեն (իսպ.՝ Virginia Bolten, դեկտեմբեր 1876, Սան Լուիս, Արգենտինա - 1960[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), գերմանական ծագմամբ անարխո-ֆեմինիստ, սինդիկալիստ, հռետոր[2][3]։ Ի սկզբանե ապրել է Արգենտինայում, 1902 թվականին արտաքսվել է Ուրուգվայ։
Վիրջինիա Բոլտեն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբեր 1876 |
Ծննդավայր | Սան Լուիս, Արգենտինա |
Մահացել է | 1960[1] |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | լրագրող, արհմիութենական գործիչ և խմբագիր |
Virginia Bolten Վիքիպահեստում |
Վիրջինիա Բոլտենը ծնվել է Արգենտինայի Սան Լուիս քաղաքում, գերմանացի գաղթականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Արգենտինայի Սան Խուան նահանգում։ Եղել է կոշկակար, աշխատել է շաքարի գործարանում։ Կոշկակար աշխատելու տարիներին հանդիպել է Կոշկակարների միության կազմակերպիչ Խուան Մարկեսին և ամուսնացել նրա հետ[4]։ Անարխիստական շրջանակներում ընդգրկվել է Պիետրո Գորիի հետ ծանոթությունից հետո[5]։ Ֆեմինիստական, անարխիստական, բանվորական շարժումներում ծավալած գործունեության համար 1902 թվականին արտաքսվել է Ուրուգվայ[2][6]։
Բոլտենը պատասխանատու է եղել «La Voz de la Mujer» (հայերեն՝ «Կնոջ ձայնը») թերթի հրատարակման համար, որը Ռոսարիոյում տպագրվել է 9 անգամ 1896 թվականի հունվարի 8-ից մինչև 1897 թվականի հունվարի 1-ը։ Նմանատիպ թերթ նույն անվանումով հրատարակվել է նաև Մոնտեվիդեոյում, ինչը խոսում է այն մասին, որ այն հիմնադրել և խմբագրել է Բոլտենը իր արտաքսումից հետո[2]։
Ուրուգվայում Բոլտենը շարունակել է իր ակտիվ գործունեությունը, հրատարակել է «La Nueva Senda» (հայերեն՝ Նոր արահետ) թերթը 1909 թվականից 1910 թվականը[7]։
Բոլտենը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ անարխիստ-կոմունիստական ամսագրերում և թերթերում, որոնցից առավել ուշագրավ են «La Protesta» («Բողոք») և «La Protesta Humana» («Մարդկային բողոք»)։
Բուենոս Այրեսի Պուերտո Մադերո շրջանի զբոսայգիներից մեկը կոչվել է Բոլտենի պատվին[8]։
2007 թվականին Արգենտինայի Սան Լուիս նահանգը հովանավորել է Վիրջինիա Բոլտենի հիշատակին նվիրված ֆիլմի նկարահանումը[9]։ Ֆիլմը պատմում է Բոլտենի կյանքի, նրա անարխո-ֆեմինիստական և սոցիալական գործունեության, «La Voz de la Mujer» թերթի տպագրության մասին։ Ֆիլմն անվանվել է «Ոչ աստված, ոչ ղեկավար, ոչ ամուսին» (իսպ.՝ Ni dios, ni patrón, ni marido)։ Ֆիլմի անվանումը վերցվել է La Voz de la Mujer թերթի կարգախոսից[9]։ Բոլտենի դերակատարն է Ջուլիետա Դիասը, ռեժիսորը՝ Լաուրա Նանյան[10][11](Laura Mañá, Ni Dios Ni Patrón Ni Marido (Un grupo de mujeres hace oír su voz...), 90 minutes, 2010, Առցանց դիտում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.